Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

06.04.2026 22.04.2026
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԻ ԱՓԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՈՒԹԱԲԱՐՁԻՉ ԵՎ ՀԱՆՈՒԹԱՓՈԽԱԴՐԻՉ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԸ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԱՆԽԱՓԱՆ ՄԻԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՅԱԼ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտագործվող հանութաբարձիչ, հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների և բեռնատար ավտոմոբիլների ՋիՊիԷս (GPS) համակարգով պարտադիր կահավորման, սերվերային ենթակառուցվածքին անխափան միացման պայմանները, ինչպես նաև տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և փոխանակման կարգը։ Միաժամանակ սահմանվում են տվյալներին հասանելիություն ունեցող պետական մարմինների շրջանակը, համակարգի շահագործման և անվտանգության պահանջները։
Մնաց {days} օր
0 113

06.04.2026 22.04.2026
Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի, ավազակոպճային և ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման միասնական կարգը։ Միաժամանակ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-Ն որոշումը, որը վերաբերում է միայն Արաքս գետին։ Նախագծով սահմանվում են արդյունահանման իրականացման պայմանները, սահմանափակումները և վերահսկողության մեխանիզմները, ներառյալ՝ գետի հունի և հիդրոմորֆոլոգիական կայունության պահպանման պահանջները, մշտադիտարկման իրականացումը և դրա արդյունքների թվայնացված ներկայացումը։ Սահմանային շերտում նախատեսվում են լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ GPS համակարգերով հագեցած տեխնիկական միջոցների կիրառումը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխություններով և նպատակ ունի ապահովել ոլորտի միասնական կարգավորում, բարձրացնել վերահսկելիությունը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները։  
Մնաց {days} օր
0 107

Քննարկվել է 11.10.2017 - 27.10.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Մնաց {days} օր
0 11117
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: