Քննարկվել է 27.02.2020 - 13.03.2020 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1640-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում Կազմակերպությունը գտնվելով «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անմիջական հարևանությամբ կնպաստի այդ երկու կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ մասնաշենքի նկուղային հարկի սառնարան-պահեստներում համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում պահեստավորվող պատվաստանյութերի, ախտահանիչների և ախտորոշիչ միջոցների ընդունման-հանձնման գործընթացի դյուրացմանը, իսկ հարակից տարածքում կկայանեն Կազմակերպության տրանսպորտային միջոցները (այդ թվում նաև մասնագիտացված տրանսպորտային միջոցները և շարժական սարքավորումները): Միաժամանակ տարածաշրջանային մակարդակով ապահովելով համաճարակաբանների աշխատանքային պայմանները՝ հնարավորություն կընձեռնվի պատվաստանյութերի պահպանման, բաշխման և կիրառման գործընթացի պատշաճ կատարումը, ինչպես նաև արյան նմուշների հավաքագրման և հաշվառման, կատարված աշխատանքերի հսկողության, ամփոփման գործընթացները։ 1 1 0 2631
Քննարկվել է 22.11.2019 - 09.12.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում: 5 0 0 2254
Քննարկվել է 01.08.2019 - 16.08.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1679-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ռիսկերի գնահատման մեթոդաբանությունները, ռիսկայնության ընդհանուր չափանիշները: Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով տեսչական մարմինը սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտրիայի ոլորտների ստուգումները կնպատակաուղղի դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են: 5 0 15 3176
Քննարկվել է 30.04.2019 - 15.05.2019 «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման դեպքում կամրագրվի ռիսկի գնահատման գիտական կենտրոնի լիազորման, լիազորման կասեցման կամ դադարեցման կարգի սահմանման իրավական հիմքը: 3 0 0 2724
Քննարկվել է 05.12.2018 - 20.12.2018 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման արդյունքում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների օրենսդրական դաշտի կարգավորումները կիրականացվեն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխան: 0 1 0 2993