Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 18.10.2023 - 02.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ (ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանում ձևավորվում է «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ» (կրճատ` ՀԱԱԲԹ)` Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների շրջանակներում տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով:
0 1673

Քննարկվել է 11.10.2021 - 26.10.2021

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացումից սպասվելիք արդյունքները կլինեն աղետների կանխումն ու կանխարգելումը, աղետների ռիսկի նվազեցումը, աղետներին արդյունավետ արձագանքումը, հետաղետային վերականգնման կարողությունների հզորացումը, դիմակայունության մշակույթի ձևավորումը և այլն: Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է` Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար:  
1 7455

Քննարկվել է 14.06.2021 - 29.06.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի նախագծի ընդունումը կնպաստի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազումներ չեն նախատեսվում:
0 5938

Քննարկվել է 31.05.2021 - 15.06.2021

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը սահմանելու  մասին» N 105-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2018-2019 թվականների՝ պետական կառավարման համակարգում կատարված փոփոխություններով, մասնավորապես՝ նախարարությունների և այլ պետական կառավարման համակարգի մարմինների միաձուլմամբ, որոշ նախարարությունների լիազորությունների ու գործառույթների վերաբաշխմամբ և վերանվանմամբ։ Իրավական ակտի նախագծի ընդունումը կնպաստի արտակարգ իրավիճակների (աղետների) դեպքում պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների հետ փոխհամագործակցությանը և հետագա պլանավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Սույն նախագծի ընդունմամբ ներգրավված պետական կառավարման համակարգի մարմինները և քաղաքացիական ավիացիայի օդանավակայանները իրենց փոխհամագործակցության պլաններում պետք է կատարեն համապատասխան փոփոխություններ, իսկ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազումներ չեն նախատեսվում:  
0 5972

Քննարկվել է 31.05.2021 - 15.06.2021

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 08.07.2010թ. թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է Քիմիական զենքի արգելման Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) վավերացմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից: Սույն որոշման մեջ լրացում կատարելու պահանջը ներկայացվել է Քիմիական Զենքի Արգելման Կազմակերպության կողմից: Որոշման մեջ ավելացվել է Կոնվենցիայով չարգելված նպատակների եզրույթի սահմանումը:
0 5631

Քննարկվել է 03.05.2021 - 18.05.2021

«Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եվ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ աղետների ռիսկի հետևողական նվազեցում, աղետների ռիսկի կառավարման համակարգի բոլոր մակարդակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացում, աղետների հետևանքով տուժած բնակչության քանակի, պատճառված նյութական վնասների նվազեցում, ոլորտը կարգավորող իրավական ակտերի, կարգերի և մեթոդաբանությունների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, արտակարգ իրավիճակներում բնակչության վաղ ազդարարման գործուն համակարգի առկայություն, աղետների ռիսկի կառավարման միջոցառումների ներառում պետական նպատակային և համայնքային զարգացման ծրագրերում, պլաններում և բյուջեներում, աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավվում, hետաղետային արագ վերականգման և հետագա վերակառուցման պլանների առկայություն, կամավորական շարժման ընդլայնում՝ հրշեջ հենակետերի ստեղծման նպատակով: Աղետների ռիսկի կառավարման արդյունավետության բարձրացումը զգալիորեն կխթանի տնտեսության աճը, կնպաստի ներդրումների ակտիվության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կբերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության կողմից  սոցիալական ծրագրերի իրականացման ընդլայնմանը:
0 7322

Քննարկվել է 15.02.2021 - 02.03.2021

«Կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները:
0 5988

Քննարկվել է 29.01.2021 - 13.02.2021

«Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության  կազմում ստեղծել սեյսմիկ պաշտպանության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ):  Գրասենյակի ստեղծումը թույլ է տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառում ավելի ընդլայնված գործունեություն ծավալել: Օրենքով սահմանված  իրավասությունների և գործառույթների շրջանակը ըստ էության կպահպանվեն,   բացի այդ, մինչև նախարարության կառուցվածքային փոփոխությունները «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը իր կազմում ուներ դիտակայաններ, դիտակետեր և այլ  կառույցներ, գրասենյակի ստեղծման դեպքում դրանք ևս կպահպանվեն, քանի որ գրասենյակն իր կազմում ունենում է մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ:      Վերոգրյալից ելնելով հարկ է նշել, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք)  համաձայն պետական մարմինների կազմում կարող են ստեղծվել գրասենյակներ:  Օրենքի    8-րդ  հոդվածի իրավակարգավորումների համաձայն գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար:    Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն հանգամանքը,  որ Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և մեծ են երկրաշարժների առաջացման վտանգները, ուստի սեյսմիկ վտանգների արագ արձագանքման և օպերատիվ կառավարման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառի լիազոր պետական մարմնի գործառույթների շրջանակը ընդլայնվի, միաժամանակ համակարգելու սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները: Գրասենյակն իր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով  ավելի օպերատիվ և արդյունավետ  գործունեություն իրականացնելու հնարավորություն է ունենում, ուստի այդ իսկ պատճառով  անհրաժեշտ է լիազոր մարմնի կազմում վարչության փոխարեն ստեղծել գրասենյակ:  
2 7593

Քննարկվել է 09.12.2020 - 24.12.2020

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՆՕՐԻՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԱՌԱՆՑ ԱՆՁԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի արտակարգ իրավիճակում պետական տեղեկատվական բազաներից ըստ անհրաժեշտության տվյալներ տրամադրել տարբեր գերատեսչությունների:
0 7114