Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 05.11.2019 - 20.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի № 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի № 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի № 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի № 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացվող դրամաշնորհների տրամադրման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում,  ինչպես նաև մրցույթների հայտերի ձևանմուշների, հաշվետվությունների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի միասնական օրինակելի փաստաթղթերի սահմանում։
8 4056

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.03.2018 - 06.04.2018

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4–ի N 104-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ Կառավարման և հաշվետվողականության համակարգի բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել և լրամշակել գործող ձևաչափը: Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի ՊՈԱԿ-ների հաշվետվողականությունը, ինչպես նաև հնարավորություն կըձեռնվի առավել ճշգրիտ գնահատել և վերլուծել  ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեությունը:
0 3518

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 13.06.2017 - 29.06.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 250-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ընկերությունը կազատվի լրացուցիչ պարտավորությունների կատարումից և հնարավորություն կունենա առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության կատարելու վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
0 3452

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 29.05.2017

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատարաններում այնպիսի դատական վեճերի առկայությամբ, որոնց լուծման արդյունքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը ՀՀ պետական բյուջեի միջոցներից առաջացնում է լրացուցիչ` չնախատեսված միջոցների հատկացման անհրաժեշտություն:
0 3914