Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 17.08.2017 - 14.09.2017

<<Նյութական պահուստի մասին>>, <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Ակցիզային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Կարգավորում է` նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման հետ կապված հարաբերությունները Ակնկալվում է` ձևավորել  Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարելավմանը և ընդլայնմանը, համակարգի արդիականացմանը, և, որպես արդյունք՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների նվազեցմանը Ակնկալվում է` << Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը անհրաժեշտ հիմքեր կստեղծի  նյութական պահուստի ռազմավարական պաշարների  կուտակման  ժամանակ բարենպաստ պայմանների ապահովման համար Ակնկալվում է` <<Ակցիզային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը անհրաժեշտ հիմքեր կստեղծի  նյութական պահուստի ռազմավարական պաշարների  կուտակման  ժամանակ բարենպաստ պայմանների ապահովման համար  
0 372

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 29.05.2017

«Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հար­կով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապե­տու­թյան տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգի ու ժամկետների սահմանմանը:
0 387