Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.05.2018 - 15.06.2018

«Գնման գործընթացների կազմակերպման ժամկետների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնման գործընթացներում առաջացած խնդրի կարգավորմամբ ապահովել «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատվիրատուների բնականոն գործունեությունն ու անխափան աշխատանքը:
0 7668

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 07.03.2018 - 23.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է բանկերի կողմից՝ գնման գործընթացներին մասնակցելու նպատակով մասնակիցներին ՀՀ կառավարության 11.08.2011թ. N 1145-Ն որոշմամբ հաստատված ձևով բանկային երաշխիքներ տրամադրելու սահմանափակման վերացմանը: Արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան առանց խոչընդոտների բանկերից ստանալ բանկային երաշխիքներ և մասնակցել գնման գործընթացներին:
0 7553

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.09.2017 - 17.09.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է ՀՀ կառավարության 18.05.17թ. N 534-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրման ժամկետին համապատասխանեցմանը, ինչպես նաև էլեկտրոնային աճուրդի կազմակերպման արդյունավետության բարձացմանը:
0 7974

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 27.05.2017

«Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  «Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով նախատեսված գնումների համակարգողների որակավորման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: 
0 13145