Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.10.2018 - 31.10.2018

«Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով նախատեսվում է ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատել գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց գործունեության կարգը:
0 8076

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 04.10.2018 - 19.10.2018

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, օրենքի հավելվածներ,  ՀՀ կառավարության 2019 թվականի բյուջետային ուղերձ, բացատրագիր, բացատրագրի հավելվածներ
0 16397

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 28.09.2018 - 13.10.2018

«ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշ­ման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշ­ման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառա­վարու­թյան 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 711-Ն որոշ­ումից հանել համախառն եկամտից նվազ­­եց­վող օրապահիկի չափերին վերա­բերող դրույթները:
0 6707

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.09.2018 - 10.10.2018

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 562-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ     «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 562-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ: 
0 8384

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.08.2018 - 10.09.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով՝ 20% կանխավճարով կամ կանխավճարի ապահովագրության գործիքի կիրառման դեպքում 10 % կանխավճարով ձեռք բերել մինչև 25 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում, համապատասխանաբար 2% և 4% սուբսիդավորման պայմաններով, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:
6 11351

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 17.08.2018 - 01.09.2018

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  Սույն օրենքի փոփոխությունը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացով: «Պետական տուրքի մասին» » ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ աուդիտորական կազմակերպությունների կողմից պետական տուրքի վճարման պարտավորությունը կփոխարինվի հավատարմագրված մասնագիտական կառույցներին կատարվող անդամավճարով:
0 7419

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 17.08.2018 - 01.09.2018

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի փոփոխությունը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացով: «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ աուդիտորական ծառայությունների իրականացումը կհանվի լիցենզավորվող ծառայությունների ցանկից և լիցենզավորման գործընթացը կփոխարինվի աուդիտորական կազմակերպությունների ռեեստրով:  
0 7133

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 17.08.2018 - 01.09.2018

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի փոփոխությունը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացով: «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է հասարակական կազմակերպությունների համար ֆինանսական հաշվետվությունների պարտադիր աուդիտի պահանջը դարձնել առավել հասցեական:
0 8013

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 17.08.2018 - 01.09.2018

«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  Սույն օրենքի փոփոխությունը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացով:   «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ կսահմանվի միասնական մոտեցում:
1 7396