Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.02.2019 - 20.02.2019

«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է սահ­մա­նել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարաբերությունները, մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցները, ինչպես նաև մաքսային գործառնությունների համար գանձվող մաքսավճարը որպես պետական տուրք սահմանելու հետ կապված հարաբերությունները:
0 608

Քննարկվել է 23.01.2019 - 07.02.2019

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջա­վայրը, բարե­նպաստ պայմաններ ստեղծել միկրո­ձեռ­նար­կատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահան­մանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապա­հովել կայուն նախադրյալներ:
300 17539

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 14.01.2019 - 29.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2019 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:
0 487

Քննարկվել է 29.12.2018 - 14.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշ­ման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձրացնել ավե­լաց­ված արժեքի հար­կով հարկելու տեսանկ­յու­նից սուբ­սիդիաները, սուբվենցիաները և դրա­մաշնոր­հա­յին ծրագ­րերի որպես արտոնյալ որա­­կա­վո­րելու, արտոնյալ որակավորումը մեր­ժելու, ինչպես նաև որպես արտոնյալ որակա­վոր­ված ծրագ­րերի փոփո­­խման կամ փոփոխումը մեր­ժելու գնահատման արդյունավետությունը:
8 769

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 29.12.2018 - 14.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշ­ման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ներդնել համապատասխան ընթացակարգեր՝ քաղա­քա­ցիների կողմից ավել վճար­­ված բնա­պահ­­­պա­նա­կան հարկի գումարները վերադարձնելու համար:
0 674

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.12.2018 - 08.01.2019

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար համապատասխան մաքսային արտոնությունների տրամադրման պայմանները:
0 642

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.12.2018 - 19.12.2018

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Իրավական ակտի ընդունման արդյունքում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակները կդադարեն համարվել ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, կվերանա նաև այդ գործունեության տեսակների մասով տուրքի վճարման անհրաժեշտությունը՝ նպաստելով նշված նշված գործունեության տեսակների աշխուժացմանը:
0 512

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.12.2018 - 19.12.2018

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Իրավական ակտի ընդունման արդյունքում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակները կդադարեն համարվել ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, կվերանա նաև այդ գործունեության տեսակների մասով տուրքի վճարման անհրաժեշտությունը՝ նպաստելով նշված նշված գործունեության տեսակների աշխուժացմանը:
0 435

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.12.2018 - 19.12.2018

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով, որի ընդունման դեպքում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» գործունեության տեսակը այլևս չի համարվի ծանուցման ենթակա գործունեության տեսակ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը` տվյալ գործունեության տեսակի հաշվառումն իրականացնող մարմին:
0 438