Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 08.04.2022 - 23.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից վկայականների և ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը: Վկայականները և ատեստատները կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հասանելի կդառնան Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (e-verify.am)՝ ըստ անհրաժեշտության:
0 3958

Քննարկվել է 14.01.2022 - 29.01.2022

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>    Միջոցառման գլխավոր նպատակն է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայն կիրառումն ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում:    Ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով և կդառնան հասանելի՝ ըստ անհրաժեշտության:
7 15686

Քննարկվել է 20.07.2021 - 05.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակն է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականների պատրաստումը, հաշվառումը և կրկնօրինակների տրամադրումը մեկ կազմակերպությունում կենտրոնացնելու իրավական պահանջը վերացնելը:
0 5342

Քննարկվել է 24.11.2020 - 11.12.2020

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորություն տալ ներկայացված իրավիճակում քաղաքացիներին տրամադրել գերեզմանների վկայականներ գերեզմանի փաստացի չափերին համապատասխան:        
0 5049

Քննարկվել է 27.03.2020 - 13.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի № 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի № 623-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշանակման հայտ ներկայացված ՀԳՄ-ների նշանակման գործընթացում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք շտկելու, նշանակման գործընթացը հստակեցնելու և որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել։ Նախագծով հստակեցվել են ՀԳՄ կողմից ներկայացվող փաստաթղթերը, ՀԳՄ-ի և Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի ներկայացման համար սահմանվել է ապահովագրողի առավելագույն պատասխանատվության սահմանաչափ, ինչպես նաև պետական տուրքի վճարման հստակ ժամկետներ, նշանակման մերժման հիմքեր և այլն։ Նախագծով նախատեսվում է ՀԳՄ-ների նշանակման գործընթացի՝ փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում համապատասխան աշխատանքային խմբի միջոցով իրականացվող գնահատման գործընթացի փոխարինում քվեարկությամբ։ Մասնավորապես, հիմնվելով հավատարմագրման գործընթացի վրա միայն փաստաթղթային գնահատման արդյունքում հնարավորություն կընձեռնվի գնահատելու ՀԳՄ-ների իրավազորությունը և տրամադրելու համապատասխանության գնահատման ծառայությունների իրականացման իրավասություն ինչպես ՀՀ այնպես էլ ԵԱՏՄ գործող ՏԿ-երին:
0 5728

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.11.2019 - 25.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-100-Ն օրենքի  ընդունմամբ: Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես` հստակեցվել է, որ. «Պետական նպաստների մասին» օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում (հաշմանդամության նպաստ նշանակելիս), ինչպես նաև 33-րդ հոդվածի 4-րդ մասի 3.1-ին կետում (հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում դիմելիս) նշված եռամսյա ժամկետները հաշվարկվում են «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից. hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողը իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին. նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով:    
0 5944

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.09.2018 - 27.09.2018

Հրապարակվում է «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ 10.08.2018 - 25.08.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը Ներկայումս բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայականը (այսուհետ՝ վկայական) տրվում է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կողմից, մինչդեռ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով այդ ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է Արդարադատության նախարարությունը: Բացի այդ, բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժանագին վկայականի տրամադրումը, ըստ էության, վարչարարություն է, որը, Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կարող է իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից: Այս առումով բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կողմից վկայականի տրամադրումը խնդրահարույց է: Վերոշարադրյալը վկայում է «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին:
0 6822

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 10.08.2018 - 25.08.2018

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայական տալու լիազոր մարմինը, վկայական տալու գործընթացը և վկայական ստանալու  մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վկայականը տալու համար խորհրդատվական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմում ընդգրկված մարմինների շրջանակը: Նախագծի ընդունման արդյունքում «Բռնադատվածների մասին» օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին:  
0 7239

Քննարկվել է 03.07.2018 - 18.07.2018

<Քաղաքացիական կացության ակտերի մասին> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի իսկությունը ստուգելու, կեղծ վկայականների շրջանառությունը բացառելու նպատակով փոխվել է վկայականների և տեղեկանքների ձևանմուշները: Վկայականների և տեղեկանքների վրա նախատեսվում է գեներացնել  համարանիշ և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիր:  Նախագծով կարգավորվում է քաղաքացիական կացության էլեկտրոնային համակարգի միջոցով վկայականների, տեղեկանքների տրամադրման գործընթացը:
1 7831