Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.04.2018 - 12.05.2018

«Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անց­կացվող որակավորման գրավոր քննու­թյան հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում է, որ՝ 1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերի մեկ տարբերակի մշակման դիմաց տրվելու է 50000 դրամի չափով վարձատրություն, 2) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց տրվելու է 5000 դրամի չափով հատուցում:
0 7872

Քննարկվել է 25.01.2018 - 15.02.2018

ՀՀ օրենքը Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» ,«Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հանգամանքով:
0 9660

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.08.2017 - 11.09.2017

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, մասնավորապես՝ վերջինիս շրջանակներում ՀՀ Նախագահի գործող նորմատիվ իրավական ակտերի վերանայման անհրաժեշտությամբ:
0 9198