Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.03.2023 - 27.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտներին ինքնուրույն կյանքի անցման փուլում աջակցելուն՝ այդ թվում ուսումնառության կամ աշխատանքի ձեռքբերմանն ուղղված քայլեր իրականացնելիս վերջիններիս հնարավորություն տալ իբրև խոչընդոտներ չունենալ կեցության վայրի և նվազագույն ծախսերի հարցում։  
1 1997

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.12.2022 - 22.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ 2023 թվականի համար կսահմանվեն ընտանեկան նպաuտի և սոցիալական նպաստի բազային մասերի, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը, ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ինչը կապահովի նշված գումարների նշանակման և վճարման բնականոն ընթացքը:
3 2568

Քննարկվել է 22.11.2022 - 07.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և հատուկ սորաբաժանումների՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշման-դամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին հնարավորություն տալ բարելավել բնակարանային պայմանները:
0 2483

Քննարկվել է 22.11.2022 - 07.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մար-մինների 200 ծառայողի հնարավորություն տալ բարելավել բնակարանային պայմանները:
0 2377

Քննարկվել է 29.09.2022 - 14.10.2022

«Շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի օգոստոսի 11-ի N 287-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ. Շրջակա միջավայրի նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէոկոլգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում ներկայացված՝ Հայաստանում սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակների հաշվառման աշխատանքների ավարտական հաշվետվության հիման վրա, շրջակա միջավայի նախարարի հրամանում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
0 2500

Քննարկվել է 06.09.2022 - 08.05.2023

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման թույլտվության տրամադրման համար հիմք են հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից լիազորված մարմնին տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Կենսաթոշակային տարիքի անձինք՝ սիրողական ձկնորսության դեպքում ազատվում են բնօգտագործման վճար վճարելու պարտավորությունից։ Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա։
1 2567

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.08.2022 - 01.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։ Ռազմավարության համար արժեբանական առումով հիմնաքարային են սոցիալական արդարության ու համերաշխության սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը, որով տրվում են սոցիալական պետության սահմանները, սահմանվում սոցիալական պաշտպանության և աջակցության համակարգերը։ Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝ աշխատանքի ու սոցիալական երաշխիքների միջոցով անձի ներուժի իրացումը, ընտանիքի բարեկեցության ապահովումն ու հանրային բարիքի ստեղծումը։ Ռազմավարությամբ ուրվագծվող համակարգի առանցքում մարդն է, ուստի ռազմավարությունը կառուցված է մարդու կենսափուլերի տրամաբանությամբ՝ ընդգրկելով նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտը։ Այն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու ռազմավարական նպատակները, ինչպես նաև կանխատեսում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը մարդու, ընտանիքի և հասարակության վրա։ Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային և թափանցիկ՝ այդպիսով ջանալով ստեղծել առաջարկվող բարեփոխումների շուրջ հանրային համաձայնություն։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։ Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և խաչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքականությունների համար։
11 4161

Քննարկվել է 12.08.2022 - 31.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ՝ ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 876-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեռևս 2013թ.-ի սեպտեմբերի 19-ի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի N 876-Ն հրամանով հաստատվել և ներկայումս կիրառվում է «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչը (ՀԴ-013-2013)» (այսուհետ՝ Գործող դասակարգիչ)։ Սույն դասակարգիչը պարտադիր է կիրառման համար սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքման և մշակման ոլորտում: Այն ապահովում է տեղեկատվության միօրինակ կոդավորումը ավտոմատացված համակարգերում և տվյալների հիմնապահեստներում, ինչպես նաև վիճակագրական տվյալների համադրելիությունը ազգային և միջազգային մակարդակներում: Նշված կարգավորումներով հանդերձ, այնուամենայնիվ, անհրաժեշտոություն է առաջացել այն արդիականցանել և համապատասխանեցնել Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 49-րդ նստաշրջանում որպես միջազգային ստանդարտ ընդունված «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» հետ։ «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակի նախագիծը մշակվել է՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի կողմից 14.04.1994թ.-ին ընդունված (29.01.2014թ. ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից վերահաստատված՝ Բանաձև 68/261) ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից 9-րդ` «Միջազգային ստանդարտների օգտագործում» և 10-րդ` «Միջազգային համագործակցություն» սկզբունքներով սահմանված դրույթներով, կարևորելով ցուցանիշների միատեսակ/միօրինակ սահմանման, չափման, դասակարգման, ծածկագրման ու հաշվառման, ինչպես նաև միջազգային վիճակագրական համադրելիության ապահովման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով 2018 թվականի մարտին տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 49-րդ նստաշրջանում որպես միջազգային ստանդարտ ընդունված «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչը», ինչպես նաև ղեկավարվելով 2022թ.-ի վիճակագրական ծրագրի 170009՝ ««Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակի մշակում» ծածկագրով սահմանված դրույթով։
0 2140

Քննարկվել է 03.08.2022 - 18.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային     կազմակերպությունը» Սոցփաթեթի շահառուների ցանկում ներառելու մասին
0 2514