Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.08.2021 - 10.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի  14-ի N 967-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ «Թառ» կամ «Կարմիր Կատար» հրաբուխը ներառելով բնության հուշարձանների ցանկում, ինչը հնարավորություն կտա ներկայիս պայմաններում ապահովել բնության հուշարձանի՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝  պահպանությունը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք գալիք սերունդներին փոխանցումը։։
0 5921

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.08.2021 - 02.09.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 523-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սույն նախագծով առաջարկվել է ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի  17-ի N 523-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ այն ՀՀ ջրային օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու համար՝ ստեղծելով  հնարավորություններ ստորերկրյա ջրերի ապօրինի օգտագործումից խուսափելու և գրունտային ջրերի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար։
0 5020

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.07.2021 - 06.08.2021

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններում կատարելու մասին  Օրենքի ընդունումը կնպաստի Ջրի շրջանակային դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև կնպաստի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման իրավակարգավորումանը։
0 5655

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.08.2020 - 16.08.2020

«Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանելու մասին»  Նախագծի նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության կարգավորումն է, այդ աշխատանքների իրականացման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումը և միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:
0 5211

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.08.2019 - 10.09.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի № 650–Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է փոփոխել ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 97.2  կետի միջոցառման կատարման համար սահմանված ժամկետը՝ այն դարձնելով իրատեսական, և  միջոցառման համակատարող հանդիսացող գերատեսչությունների անունները համապատասխանեցնել  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։
0 6845

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.07.2019 - 19.07.2019

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքի և այլ օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է փոփոխություններ կատարել շուրջ 20 օրենքներում՝ դրանցում «բնապահպանության բնագավառ» կամ «բնապահպանական ոլորտ» բառերը փոխարինելով «շրջակա միջավայրի ոլորտ» կամ «շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բառերով։
1 6795

Քննարկվել է 28.06.2019 - 13.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ՕԳՈՍՏՈՍԻ 23–Ի N 933–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով առաջարկվում է նշյալ միջոցառումների կատարման համար ժամկետ սահմանված՝ «2018 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2020թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերով:  
0 6098

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.06.2019 - 12.07.2019

«Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշումների նախագծերը   «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին։    
0 6062

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.06.2019 - 12.07.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ոլորտը կանոնակարգող շուրջ 140 ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում՝ բնապահպանության նախարարությունը վերանվանելով շրջակա միջավայրի նախարարության։
1 6459