Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.06.2020 - 08.07.2020

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր «Առևտրի և ծառահությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը դրույթը սահմանում է, որ «արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները`   ապրանքներն են, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ մի շարք նպատակներով, այդ թվում` ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով նույն օրենքի 2.1-ին հոդվածը` առաջարկվում է ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքները համարել արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ և այդ ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացնել լիցենզիների հիման վրա: Միաժամանակ հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետը, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետը գործում են մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը` առաջարկում է 2021թ. հունվարի 1-ից «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում կատարել լրացում` սահմանելով համապատասխան պետական տուրք լիցենզիա տրամադրելու համար:
0 502

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.02.2020 - 14.03.2020

«Մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակագով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակագով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի մշակումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:  «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված են այն դեպքերը, երբ մաքսային մարմնի թույլտվությամբ թույլատրվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) այդպիսի ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը ազատ տնտեսական գոտու տարածքից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակար­գի եզրափակման: Նույն հոդվածի 6-րդ կետով այդպիսի դեպքերում մաքսային մարմնի կողմից թույլտվությունների տրամադրման կարգի սահմանումը վերապահված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը: Ներկայումս համապատասխան կարգավորման բացակայությունը տնտեսավարող սուբյեկտների մոտ գործնականում առաջացնում է խնդիրներ՝ ազատ տնտեսական գոտուց ապրանքների ժամանակավոր դուրսբերման և վերադարձման մասով, ինչի լուծման նպատակով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ:
0 1132

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 17.12.2019 - 02.01.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածում, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածում` սահմանելով ցեմենտի բովախառնուրդի (ԱՏԳ ԱԱ 252310) ներմուծումը որպես ծանուցման ենթակա գործունեություն և «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող յուրաքանչյուր տոննա ցեմենտի և ցեմենտի բովախառնուրդի համար կիրառել համապատասխանաբար 18 հազ. և 10 հազ. դրամ դրույքաչափ, ինչը կապահովի տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ:
0 1279

Քննարկվել է 26.11.2019 - 11.12.2019

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ   Նախագծով առաջարկվող Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացի հետ կապված դատարան ներկայացվող հայցերն ընդգրկել հատուկ հայցային վարույթների ցանկում և դրանց շրջանակներում դատարանի կողմից գործողությունների կատարման համար սեղմ ժամկետներ սահմանելը հնարավորություն կտա իրավատերերին լիարժեք իրացնել իրենց իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունը։ Հաշվի առնելով այն, որ մտավոր սեփականությունն անկյունաքարային դեր ունի գրեթե յուրաքանչյուր բիզնեսի համար, և մտավոր սեփականության իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը էական նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար՝ Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն մտավոր սեփականության և դատական պաշտպանության իրավունքների ապահովման համար։  
1 1448

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.11.2019 - 12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության տարածք շիկագլոցված հարթ գլանվածքի ներմուծումը կանոնակարգելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի N 137 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:
0 1144

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.11.2019 - 03.12.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման առարկան  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքի ընդունմամբ և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմամբ սահմանված դրույթներով պայմանավորված`  Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման գործնական կիրառման ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով համապատասխան կարգավորումների և դրույթների սահմանումն ու հստակեցումն է` ըստ գործունեության համապատասխան ոլորտների :
0 1388

Քննարկվել է 11.07.2019 - 02.08.2019

ՀՐԱՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌևՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 ԿՊՉՈՒՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 6-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն հրամանի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխություններով, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունները միավորվել են:
0 1897

Քննարկվել է 27.06.2019 - 12.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ … 2019 թվականի N …-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում կկարգավորվի տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերը  և կլուծվեն նրանց  գործունեության խոչընդոտների վերացման հարցերը:
0 2312

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 15.03.2019 - 30.03.2019

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր    Սույն նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ցեմենտ) ներքին արտադրությունը խթանելու և ներմուծման փոխարինման միջոցով ներքին շուկան տեղական արտադրանքով ապահովելու, ինչպես նաև «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։
1 2614