Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
25.11.2019 10.12.2019
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1672-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
0 261

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.07.2019 - 18.07.2019

«Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել որակավորման հանձնաժողովի եզրակացության բնույթը և սահմանել հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցելու, որակավորման քննություն հանձնելու և որակավորման վկայագիր տրամադրելու համար գանձվող պետական տուրքի չափը:
0 806

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.06.2019 - 12.07.2019

«Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշումների նախագծերը   «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին։    
0 670

Քննարկվել է 16.05.2019 - 02.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. №379Ն որոշմամբ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ բաժանորդների բացակայության, անհրաժեշտ փաստաթղթերի թերի լինելու պատճառներով, չի կարող նշված ժամկետում բաժանորդների հետ վերակնքել պայմանագրերը՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը մեկ տարով:
0 697

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.11.2018 - 23.11.2018

<<Կովկասյան ընձառյուծի պահպանության 2019 թվականի պետական ծրագիրը հաստատելու և 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ»  պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանեցին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։
1 1511

Քննարկվել է 25.10.2018 - 09.11.2018

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմանը, մասնավորապես՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների հստակեցմանը, միատեսակ կիրառման ապահովմանը և պատասխանատվություն կիրառող մարմնի հայեցողական լիազորությունների սահմանափակմանը:
0 1622

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 29.06.2018 - 14.07.2018

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամների կատարած ծախսերի փոխհա­տուց­ման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծով՝ 1) սահմանվել է Հանձնաժողովի  անդամների կատարած ծախսերի փոխհա­տուց­ման ենթակա ծախսերի շրջանակը և դրանց առավելագույն չափը, 2) սահմանվել է, փոխհատուցման տրամադրման ընթացակարգը և դրա իրավասու մարմինը, 3) նախատեսվել են այլ կարգավորումներ:
0 1977

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.05.2018 - 14.06.2018

Հրապարակվում է «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 27.04.2018-12.05.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անց­կացվող որակավորման գրավոր քննու­թյան հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում է, որ՝ 1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերի մեկ տարբերակի մշակման դիմաց տրվելու է 50000 դրամի չափով վարձատրություն, 2) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց տրվելու է 5000 դրամի չափով հատուցում:
0 2065

Քննարկվել է 04.05.2018 - 21.05.2018

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Սույն օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումները վերագրել դրա իրավահաջորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչպես նաև հստակեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ կարգավորումների առկա սուբյեկտային շրջանակը:   
0 2600