Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.12.2017 - 25.12.2017

ՀՀ կառավարության մի շարք որոշումներ և ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ արձանագրային որոշումից, որով նախատեսվել է անտառների կառավարման պետական լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայությանը հանձնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:           Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակման, ներդրման և իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառուցվածքում առաջարկվում է ձևավորվել  նաև անտառների պետական կոմիտե և անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաև կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականությունն ապահովող (Կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն) վարչություն:       ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքում առաջարկվող կառուցվածքային  փոփոխությունն իրականացվելու է ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների աշխատակազմերում առկա հաստիքների հաշվին:  
0 262

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 06.12.2017 - 21.12.2017

«Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար: Տեխնոլոգիական համալսարանը կարևոր դեր կունենա Հայաստանի ներուժին և զարգացման ուղուն լավագույնս համապատասխանող համաշխարհային բեկումնային տեխնոլոգիաները և հետազոտական նորարար ուղղությունները երկրում  ներդնելու և զարգացնելու գործում։  Տեխնոլոգիական համալսարանի հիմնումը երկրի մակարդակով նախաձեռնություն է, որը նպատակաուղղված է Հայաստանը գիտության, կրթության, նորարարության և ձեռներեցության ժամանակակից հարթակի վերածելու` համաշխարհային տեխնոլոգիական զարգացման միտումներին համընթաց:
1 467

Քննարկվել է 27.11.2017 - 18.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 7-Ի N 19 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն հայեցակարգը ներկայացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության  ոլորտում սոցիալական գործընկերության կայացմանն ու զարգացմանը վերաբերող ռազմավարական խնդիրներն ու առաջարկում է բոլոր շահառու կողմերի շահերից բխող լուծումներ: Այն նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետության կառավարության, գործատուների, արհեստակցական միությունների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության վերաբերյալ քառակողմ համաձայնության ձևավորմանը և սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալացմանը:
0 210

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.11.2017 - 05.12.2017

ՀՀ Կառավարության <<ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> արձանագրային որոշման նախագիծ Մշակվել է <<Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին>> արձանագրային որոշման նախագիծը:
0 139

Քննարկվել է 20.11.2017 - 11.12.2017

ՀՀ կառավարության «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծ Սույն նախագիծը սահմանում է «Խելացի քաղաքի» ստեղծման հիմնական խնդիրները, ուղղությունները, ներառում է նաև իրականացվող միջոցառումները ու ակնկալվող արդյունքները:
0 264

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.11.2017 - 01.12.2017

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Հայեցակարգը հիմք է սպորտային զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների մշակման համար, որոնք ենթադրում են պետական և օրենսդիր մարմինների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային, հասարակական, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցների ջանքերի համատեղում։ Հայեցակարգի նպատակներից են նպաստել արդյունավետ սպորտային զբոսաշրջային համալիրի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել օպտիմալ և անվտանգ պայմաններ արդյունավետ մարզա-առողջարարական զբոսաշրջային միջոցառումների իրականացման համար, ինչը հնարավոր կդարձնի մեծ քանակությամբ քաղաքացիների ներգրավումը սպորտային զբոսաշրջության շարժման մեջ, ձևավորել նոր մոտեցում ակտիվ հանգստի կազմակերպման նկատմամբ, ինչը կնպաստի հոգևոր և ֆիզիկական ինքնահաստատմանը։    
0 128

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 31.10.2017 - 15.11.2017

«Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում Հայեցակարգով սահմանվում է  անդրսահմանային տարածքային համագործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների նպատակները, սկզբունքները և գործունեության ուղղությունները` հաշվի առնելով ՀՀ մարզերի և համայնքների  անդրսահմանային երկկողմ համագործակցության ոլորտում կուտակված փորձը:
0 200

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.10.2017 - 04.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում խաղողի գնման գործընթացի կանոնակարգման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում խաղողի գնման հայեցակարգի ընդունման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ոլորտում գործող տնտեսավարողների արտադրական ներուժի և ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մրցունակության բարձրացման և հավասար մրցակցային միջավայրի ապահովման ուղղությամբ, կավելանա գինեգործական արտադրանքի արտահանման ծավալները և խաղողագործության և գինե­գործության ոլորտների տնտեսավարողների եկամուտները, կբարելավվի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշիռը, կնվազի բնակչության աղքատության մակարդակը, բարենպաստ պայմաններ կստեղծվեն խաղողագործության և գինեգործության ոլորտների տնտեսավարողների համար, որոնք կնպաստեն խաղողի պահանջարկի մեծացմանը, և իրացման հիմնախնդրի էական մեղմմանը,հնարավորություններ կստեղծվի շուկայի պահանջներին համապատասխան խաղողի և գինեգործական արտադրանքի ծավալների ապահովման, տնտեսական գործունեության պլանավորման և պայմանագրային հարաբերությունների հաստատման ու խորացման, ինչպես նաև երկրի պարենային անվտան­գության հիմնախնդրի աստիճանական լուծման համար:  
0 160

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.09.2017 - 12.10.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույց
0 207