Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ Օրենքով սահմանված էլեկտրոնային եղանակով վարույթների իրականացման դրույթները կտարածվեն հարկային մարմնի քննությանը ենթակա բոլոր գործերի նկատմամբ, իսկ Օրենքի ուժի մեջ մտնելու  դրույթի խմբագրման արդյունքում մինչև Էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքերում՝ վարչական վարույթներն կիրականացվեն  թղթային եղանակով, ինչի արդյունքում կլուծվի, ի թիվս այլ հարցերի,  Օրենքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձանց անձնական գրասենյակի միջոցով ծանուցելու հարցը։
0 1640

Քննարկվել է 27.03.2023 - 11.04.2023

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից արդյունավետ մաքսային հսկողության իրականացման նպատակով տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին ներկայացման համար։ Համապատասխան տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին փոխանցման արդյունավետության ապահովման նպատակով նախագծով սահմանվում են նաև փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջներ և տեղեկությունների ցանկ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում՝ նախապես հավաքագրվող տեղեկությունների վերլուծության հանգամանքով պայմանավորված, ինչի արդյունքում կպարզեցվեն ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը և կապահովվի ապրանքների՝ պարզեցված ընթացակարգերով բացթողումը։
0 1604

Քննարկվել է 16.02.2023 - 03.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) գործող խմբագրությամբ տարբերակը չի պարունակում որևէ լիազորող նորմ, քանի որ Որոշման ընդունման պահին վերջինիս ընդունման համար օրենսդրությամբ որևէ լիազորող նորմ սահմանված չի եղել: Գործնականում լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը բացառելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունվել է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-513-Ն օրենքը, որով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածում լրացվել է 5-րդ մաս, համաձայն որի՝ Կառավարությունը լիազորվում է ընդունել Որոշումը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որով Որոշման մեջ կլրացվի համապատասխան լիազորող նորմ, ինչպես նաև Որոշման բովանդակությունը կհամապատասխանեցվի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի ձևակերպումներին:
0 2009

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.08.2022 - 01.09.2022

«Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում, Կառավարության ծրագրին համահունչ, ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը՝ պրոբացիայի ծառայությունը դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միևնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջև, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները և ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված և պրոֆեսիոնալ կադրերի համար առավել գրավիչ դարձնելու համար:
1 4768

Քննարկվել է 28.06.2022 - 13.07.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Օրենքում՝ ՀՀ կառավարությանն իրավասություն տալով ընդունելու Օրենքով նախատեսված առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտեր: Նախագծերի փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում համապատասխան լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաև առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման:
0 2724

Քննարկվել է 22.03.2022 - 08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N272Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանման և գնահատման հետ կապված իրավակարգավորումները՝ համակարգի բոլոր բնականոն ռեժիմների մասով։
0 3540

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.02.2022 - 28.02.2022

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագիծը նպատակ է հաշմանդամության գնահատման  համակարգի բարեփոխումները և անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման քայլերը: Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելը հիմնված է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների և միջազգային լավագույն փորձի վրա, ինչը հնարավորություն կընձեռի պետությանն ունենալու հստակ պատկեր հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներից բխող ծառայությունների պահանջարկի և դրանով պայմանավորված նրանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ միջոցառումների մասին՝ թիրախային ռազմավարություններ մշակելու համար: Նոր մոդելի  համաձայն հաշման­դամությունն այլևս չի դիտարկվելու որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվելու է որպես երևույթ՝ պայմանավորված անձի կայուն առողջական, ֆիզիկական, հոգեկան, մտավոր ու զգայական տևական խնդիրների և նրա միջավայրի փոխազդեցություն, որի արդյունքում սահմանափակվում է անձի գործուներությունն իր առօրյա կյանքում և մասնակցությունը հասարակական կյանքում։ Հետևաբար, հաշմանդամություն ունեցող անձին մատուցվող ծառայություններն ուղղվելու են անձի գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանը (դպրոցում, աշխատանքի վայրում, ընտանեկան և համայնքային կյանքում, սպորտային ու մշակութային միջոցառումներում և այլն)՝ շրջակա միջավայրում առկա ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով: Անձի ֆունկցիոնալության գնահատման հիմքում ընկած են ԱՀԿ ՖՄԴ մոտեցումները: ՖՄԴ-ն ապահովվում է հայեցակարգային շրջանակ, ընդհանուր լեզու և տերմինաբանություն անձի մոտ ի հայտ եկած օրգանիզմի ֆունկցիաների ու մարմնի կառուցվածքի խնդիրները, գործունեության և մասնակցության սահմանափա­կումները, ինչպես նաև անձի համար կարևոր միջավայրային գործոնները գրանցելու կարիքի վրա հիմնված միջամտություններ իրականացնելու համար։
0 3036

Քննարկվել է 13.01.2022 - 28.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում հնարավորություն ստեղծել, որ գնման գործընթացներին մասնակցող ընկերությունները ունենան իրենց ֆինանսական գործարքները ճիշտ պլանավորելու հնարավորություն՝ հաշվի առնելով ֆինանսական կանխատեսելիության մակարդակի աճը
0 3897