Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
10.04.2024 26.04.2024
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №296Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ջրային ոլորտում սակագների սահմանման կամ վերանայման հայտի ներկայացման գործընթացում կվերանան տեխնիկական խոչընդոտներով կամ անհարմարություններով պայմանավորված ռիսկերը և ժամկետների հետաձգումները։
0 290

Քննարկվել է 26.03.2024 - 10.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պրոբացիայի ծառայության ներկայիս գնահատման համակարգը չի ապահովում անհրաժեշտ արդյունավետություն, չի նպաստում ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։ Նշվածը պայմանավորում է պրոբացիայի ծառայությունում գնահատման նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պրոբացիայի ծառայության կատարողականի գնահատման համակարգը, նպաստել ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։
0 497
22.02.2024 30.04.2024
Կառավարության Ֆինանսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ (ԿՖԿՏՀ) Տեխնիկական Առաջադրանք ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության շրջանակում նախատեսվում է ներդնել Կառավարության Ֆինանսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ (ԿՖԿՏՀ): Ծրագրի իրագործման և ներդրման կարևորագույն նպատակն է վերջնական օգտագործողի համար ստեղծել այնպիսի աշխատանքային գործիք, որը կհամապատասխանի պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին և կնպաստի՝ ● արդյունավետ որոշումների կայացմանը` ռազմավարական և ամենօրյա մակարդակներում, ● պատշաճ վերահսկողության ապահովմանը, ● հաշվետվողականության որակի բարձրացմանը։
0 545

Քննարկվել է 21.02.2024 - 08.03.2024

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն ներդրվում է Տարածքային պաշտպանության համակարգը, սահմանվում են տարածքային պաշտպանության նպատակներըն ու խնդիրները, ներգրավված ուժերը, տարածքային պաշտպանության զորքերի և տեղական պաշտպանության ուժերի ստեղծման, ղեկավարման, տեղական պաշտպանության ուժերում ընդգրկված անձանց պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները:
1 1195

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.02.2024 - 02.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1429-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Շրջակա միջավայրի նախարարության կողմից, իր իրավասության շրջանակներում տրամադրվող կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման պայմանագրերի կնքման և տրամադրման գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» (nature.e-gov.am)  համակարգի միջոցով։
1 830

Քննարկվել է 26.12.2023 - 17.01.2024

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ Նախագծի ընդունմամբ կխթանվի սննդամթերքի անվտանգության ոլորտի ախտորոշիչ և լաբորատոր կարողությունների հզորացումը, կբարելավվի  լաբորատոր  գործունեության որակը և նվազագույնի կհասցվի սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը:  
0 1330

Քննարկվել է 20.12.2023 - 04.01.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով պետական տուրքի մասով տեղեկատվության փոխանակման և հաշվառման ներկայիս իրավիճակը և առկա խնդիրները՝ Նախագծերով առաջարկվում է ներդնել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ» (այսուհետ՝ ՊՏՀԻՀ), որն ապահովելու է պետական տուրքի տեղեկատվության մեկ միասնական գրանցամատյան, որում տեղեկատվության հավաքագրումն իրականացվելու է առանձին լիազոր մարմինների իրավասու աշխատակիցների կողմից տեղեկատվության մուտքագրման միջոցով, որն ինքնաշխատ ներբեռնվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազա:
0 1406

Քննարկվել է 20.12.2023 - 04.01.2024

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով պետական տուրքի մասով տեղեկատվության փոխանակման և հաշվառման ներկայիս իրավիճակը և առկա խնդիրները՝ Նախագծերով առաջարկվում է ներդնել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ» (այսուհետ՝ ՊՏՀԻՀ), որն ապահովելու է պետական տուրքի տեղեկատվության մեկ միասնական գրանցամատյան, որում տեղեկատվության հավաքագրումն իրականացվելու է առանձին լիազոր մարմինների իրավասու աշխատակիցների կողմից տեղեկատվության մուտքագրման միջոցով, որն ինքնաշխատ ներբեռնվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազա:
0 1027

Քննարկվել է 20.12.2023 - 04.01.2024

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով պետական տուրքի մասով տեղեկատվության փոխանակման և հաշվառման ներկայիս իրավիճակը և առկա խնդիրները՝ Նախագծերով առաջարկվում է ներդնել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ» (այսուհետ՝ ՊՏՀԻՀ), որն ապահովելու է պետական տուրքի տեղեկատվության մեկ միասնական գրանցամատյան, որում տեղեկատվության հավաքագրումն իրականացվելու է առանձին լիազոր մարմինների իրավասու աշխատակիցների կողմից տեղեկատվության մուտքագրման միջոցով, որն ինքնաշխատ ներբեռնվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազա:
0 1335