Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 11.04.2023 - 26.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի N 172 որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 140-րդ հոդվածին, «Պետական տուրքի մասին» օրենքի 19․9-րդ հոդվածին։ Միաժամանակ, կստեղծվեն հիմքեր՝ մաքսային մարմիններ համապատասխան դիմումների՝ էլեկտրոնային եղանակով ներկայացման համար, կսահմանվի մաքսային մարմինների կողմից դիմումների քննարկման ժամկետ։
0 1714

Քննարկվել է 06.04.2023 - 21.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 248-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 248-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 237-րդ հոդվածին։
0 1710

Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված 1146 «Հանրակրթության ծրագիր» ծրագրի 12009 «Հանրակրթական դպրոցների աշակերտներին անվանական կրթաթոշակի տրամադրում» միջոցառման շրջանակներում հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին
3 1735

Քննարկվել է 22.03.2023 - 13.04.2023

«Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների կադաստրի վերաբերյալ համակարգված տեղեկությունների կադաստրի վարման կարգ։
0 1710

Քննարկվել է 14.03.2023 - 29.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տաշիր  համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի մարտի 14-ից մարտի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2023 թվականի 29-ին՝ ժամը 15:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տաշիր  համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկում:        
0 1932

Քննարկվել է 13.03.2023 - 28.03.2023

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 01-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 01-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 01-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 01-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2097

Քննարկվել է 13.03.2023 - 28.03.2023

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 1925

Քննարկվել է 03.03.2023 - 19.03.2023

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կանոնակարգվելու է քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրատեսակների  արտադրության կազմակերպման կարգը:
0 1772

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 21.02.2023 - 08.03.2023

«Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-574-Ն   և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-573-Ն ՀՀ օրենքների ընդունմամբ: Նախագծերով առաջարկվում է կարգավորել խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարա­բե­րություն­ները: Նախագծով առաջարկվում է սահ­մանել «Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը:
0 2037