Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 11.04.2017 - 26.04.2017

<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծ              Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծը /այսուհետ` Ծրագիր/, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները:      Ծրագիրը բովանդակում է.  ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման նպատակները մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները: բ) Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում: գ) Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների, ցանկը, որոնք ծրագրով նախատեսված են մասնավորեցման համար դ) Մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները: ե) Տարաժամկետ վճարումների սանդղակը:
0 5308

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 06.02.2017 - 21.02.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծ Մշակվել է «Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2015  թվականի ապրիլի 16-ի  N 411-Ն որոշման  մեջ  փոփոխություններ  եվ լրացումներ  կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որշման նախագիծ, որով նշված որոշմամբ հաստատված պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագիրում առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ`  ընթացիկ (2017թ.) տարվա համար նախատեսված միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու,  հստակեցնելու, ինչպես նաև ծրագրի ցանկերով հաստատված գույքի կազմը ճշտելու նպատակով:
0 3276