Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 28.09.2022 - 13.10.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N1497-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N1497-Ն որոշումը համապատասխանեցնել «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքներին:
0 2276

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.09.2022 - 19.09.2022

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում, ՀՀ կառավարության 2006թ․-ի օգոստոսի 31-ի N 1399-Ն և 2018թ․ապրիլի 12-ի որոշումներում առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում կկատարելագործվեն իրավական ակտերը, կվերանան առկա թերությունները, կհստակեցվեն սահմանումները, իսկ փաստաթղթերը կհամապատասխանեցվեն Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրենսդրական ակտերի տերմինաբանության հետ։
3 2511

Քննարկվել է 29.08.2022 - 13.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 թ. ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է որպես հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնների համար առաջադրվող պահանջ սահմանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցանկացած մասնագիտությամբ բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան ունենալը կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելը, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, իսկ գլխավոր խմբի պաշտոնների համար՝ Նախագծում նշված մասնագիտություններով կրթական համապատասխան աստիճան ձեռք բերած լինելը։
0 2203

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.08.2022 - 01.09.2022

«Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում, Կառավարության ծրագրին համահունչ, ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը՝ պրոբացիայի ծառայությունը դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միևնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջև, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները և ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված և պրոֆեսիոնալ կադրերի համար առավել գրավիչ դարձնելու համար:
1 4765

Քննարկվել է 11.08.2022 - 28.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12 N 451-Ն որոշման  հավելվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության 2020 թվականի   ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 2-ի՝  1)  4-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.     2)  5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝      5) «Մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝       1) «Էդուարդ Նվերի Պետրոսյանին (ծնվ՝. 07.02.1999 թ., բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Մասիս, Նոր թաղ. 29 շ., բն. 30, Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.   2) «Միքայել Խաչատուրի Մարգարյան (ծնվ.՝ 23.05.1999 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Ներքին Շենգավիթ, 11 փ., 39/1 շ., բն. 64, Գրենոբլի տեխնոլոգիական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ի կետ:»:  
0 2507

Քննարկվել է 05.08.2022 - 20.08.2022

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակում Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի կողմից 2022 թվականին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 20 ծառայողի ծառայության ժամկետի ապահովման և վճարման ենթակա դրամական բավարարման գումարները ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն, որի պատճառով խնդիր է առաջանում այլընտրանքային աշխատանքային ծառայողներին օրենքով նախատեսված համապատասխան գումարներ վճարելու հարցում: Առաջարկում ենք Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 20 քաղաքացիներին 2022 թվականի դրամական բավարարման գումարները վերաբաշխել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «1070  Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառումից, քանի որ միջոցառման շրջանակներում դեռևս ծախսեր չեն իրականացվել: Տեղեկացնում ենք, նաև որ նշված միջոցառման համար լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա։
0 2470

Քննարկվել է 18.07.2022 - 02.08.2022

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով նախատեսվում է լուծել ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առա­ջացող մի շարք գործնական խնդիրներ, բարձրացնել կադրային քաղաքականության արդյունա­վետությունը, ինչպես նաև օրենքներում օգտագործվող հասկացությունները համապատասխանեցնել գործող օրենս­դրու­թյանը:
1 3711

Քննարկվել է 11.07.2022 - 26.07.2022

ԱՂԱՍԻ ԲԱԳՐԱՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Աղասի Բագրատի Ղազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը
1 2711

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.07.2022 - 26.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1015 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին»Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշումն ուժը կորցրած ճանաչել:
0 2440