Քննարկվել է 27.05.2021 - 11.06.2021 Դավիթ Գագիկի Բունիաթյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին «Դավիթ Գագիկի Բունիաթյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը: 0 0 0 3786
Քննարկվել է 12.04.2021 - 27.04.2021 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն պատվովճար ստացած քաղաքացին հնարավորություն է ստանում պատվովճարի գումարն ուղղել նաև ոչ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը, ընդլայնվում և հստակեցվում են գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության ուղղությամբ պատվովճարի օգտագործման հնարավորությունները, սահմանվում են այդ ուղղություններով պատվովճարի օգտագործման դիմումի և կից ներկայացվող փաստաթղթերի ցանկն ու պատվովճարի գումարի փոխանցման ընթացակարգերը: 5 0 0 4523
Քննարկվել է 06.04.2021 - 26.04.2021 «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխության մասին Ներկայացված Նախագծերի ընդունմամբ պայմանավորված ակնկալվում է հստակեցնել Ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, ինչպես նաև առանձնանալ քաղաքացիական ծառայության համակարգից, որի արդյունքում հնարավոր կլինի պարզեցնել ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված ընթացակարգերը, ինչը հնարավորություն կտա էապես կրճատել դրանց վրա ծախսվող ռեսուրսները, կբարձրացնի ծառայության արդյունավետությունը, կնպաստի ծառայությունում պաշտոնեական առաջխաղացման համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը: 3 1 0 6284
Քննարկվել է 24.03.2021 - 09.04.2021 ՆԱՐԵԿ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 12 1 0 4759
Քննարկվել է 04.03.2021 - 19.03.2021 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենք Առաջարկվող «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածում, ի թիվս այլ մարմինների ղեկավարների, ովքեր իրենց կողմից ղեկավարվող մարմնում ունեն խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի պաշտոններ, կներառվեն նաև Քննչական մարմինների ղեկավարների պաշտոնները, քանի որ ՀՀ կառավարության 04.09.2014թ.-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա և ՀՀ վարչապետի 11.06.2018թ.-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշումների համաձայն, ներկայումս նշված պաշտոններն առկա են Քննչական Կոմիտեում և փաստացի համալրված են: Հիշյալ լրացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.12.2020թ.-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-494-Ն օրենքի և ՀՀ Վարչապետի կողմից 15.02.2021թ.-ին ընդունված թիվ 128-Ա որոշման պահանջներից, որով կապահովվի իրավական որոշակիություն: 0 0 0 5026
Քննարկվել է 04.03.2021 - 19.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1711-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել որոշումը, որի համաձայն սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, որի համաձայն էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված նորմատիվ իրավական ակտերում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման այն տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային հագեցվածությունը, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս: 0 0 0 6069
Քննարկվել է 26.02.2021 - 14.03.2021 ԳՐԻԳՈՐ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գրիգոր Սուրենի Չիբուխչյանին և Հովհաննես Սուրենի Չիբուխչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: 12 0 0 4139
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 24.02.2021 - 15.03.2021 «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծեր Նախագծով Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեում ստեղծվում է անռառային ծառայություն, որի հիմնական գործառույթն է լինելու անտառային օրենսդրության խախտումների կանխումը և բացահայտումը։ 0 0 0 4191
Քննարկվել է 15.02.2021 - 03.03.2021 «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա սեզոնային սրճարանները Երևան քաղաքի համար յուրօրինակ միջավայր են դարձել, որտեղ հավաքվում են բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ ինչպես նաև զբոսաշրջիկներ։ Բացօթյա սրճարանները դարձել են Երևան քաղաքի այցեքարտը և յուրատեսակ խորհրդանիշը, սակայն հանրային սննդի սեզոնային ծառայության համար առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային և ձմեռային, քանի որ շատ սրճարաններ ցանկանում են ձմռանը նույնպես աշխատել, ինչը նոր խթան է հանդիսանում Երևանում զբոսաշրջության զարգացման ներկայիս փուլում, ինչպես նաև կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։ 1 0 0 5588