Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.11.2017 - 08.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՕՐԱԿԱՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼԻՍ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի № 692-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության առաջնությունների,  Հայաստանի Հանրապետության տարածքում  անցկացվող միջազգային մրցաշարերի   գիշերավարձի և սննդի,  Հայաստանի Հանրապետության  տարածքից դուրս օրապահիկի հատկացման չափը:
0 7707

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 08.11.2017 - 23.11.2017

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»    Համաձայն ՀՀ վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչպետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N1253-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի առավելագույն թվաքանակը «110» աշխատողից սահմանվել է «95» աշխատող: Որոշման կատարումն ապահովելու նպատակով 2017 թվականի մարտի 1-ի դրությամբ աշխատանքից ազատվել է թվով 15 աշխատող: Կրճատման արդյունքում նախատեսվում էր տնտեսել շուրջ 23,0 մլն. դրամ գումար:  Նշված գումարից իրականացվել են չնախատեսված ծախսեր` աշխատանքից ազատվողներին հաշվարկվել և վճարվել են վերջնահաշվարկներ (չօգտագործված արձակուրդային վճարներ), ինչպես նաև համաձայն ՀՀ վարչապետի 09.08.2017թ.-ի թիվ 02/11.3/18090-17 հանձնարարականի վճարվել են և կվճարվեն 2016-2017 թվականների աշխատանքային տարվա արձակուրդային վճարները: Արդյունքում, վերը թվարկված գործառույթների իրականացումից հետո կտնտեսվի 5,0 մլն. դրամ գումար, ուստի անհրաժեշտություն է առաջացել շրջանառության մեջ դնելու ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում է տնտեսված 5,0 մլն. դրամ գումարը վերադարձնել ՀՀ պետական բյուջե` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:  
0 8633

Քննարկվել է 16.10.2017 - 31.10.2017

«Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը 
11 8643