Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.05.2018 - 17.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  մայիսի 23-ի թիվ 02/16.11/7780-18 հանձնարարականի: Մշակելիս հիմք է ընդունվել 22.05.2018թ. Կառավարության նիստում հաստատված պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ ծառայության առջև դրված խնդիրները և գործառույթները:
0 8768

Քննարկվել է 30.05.2018 - 16.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, համաձայն որոնց Նախարարության կանոնադրությունը հաստատում է վարչապետը՝ համապատասխան նախարարի առաջարկությամբ:
0 9237

Քննարկվել է 27.04.2018 - 13.05.2018

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ <<Փախստականների և ապաստանի մասին>> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու եղանակով` ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած բացասական որոշումների դատական կարգով բողոքարկման ժամկետը համապատասխանեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցը դատարան ներկայացնելու ժամկետին: Սահմանել փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց  բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցում ստանալու իրավունքը: Բացառել ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց ՀՀ-ում փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրումը:
0 8819

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.11.2017 - 01.12.2017

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Հայեցակարգը հիմք է սպորտային զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների մշակման համար, որոնք ենթադրում են պետական և օրենսդիր մարմինների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային, հասարակական, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցների ջանքերի համատեղում։ Հայեցակարգի նպատակներից են նպաստել արդյունավետ սպորտային զբոսաշրջային համալիրի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել օպտիմալ և անվտանգ պայմաններ արդյունավետ մարզա-առողջարարական զբոսաշրջային միջոցառումների իրականացման համար, ինչը հնարավոր կդարձնի մեծ քանակությամբ քաղաքացիների ներգրավումը սպորտային զբոսաշրջության շարժման մեջ, ձևավորել նոր մոտեցում ակտիվ հանգստի կազմակերպման նկատմամբ, ինչը կնպաստի հոգևոր և ֆիզիկական ինքնահաստատմանը։    
0 7867

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.11.2017 - 01.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ Հայաստանի  Հանրապետությունում բակային սպորտի համակարգի կատարելագործում և զարգացման հիմնական ուղությունների նախանշում:Նախագծի նպատակներից են՝ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, ժամանակակից պահանջներին համապատասխան,հանրապետության տարածաշրջաններում խաղահրապարակների, մարզական բակերի, ակտիվ հանգստի այլ օբյեկտների ստեղծում:
0 7075

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 08.11.2017 - 23.11.2017

«Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան  «Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2017 թվականի նոյեմբերի 22-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2017 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:  
0 8120

Քննարկվել է 29.08.2017 - 13.09.2017

Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը և ցուցանիշների ցանկը հաստատելու մասին Միգրացիոն պրոֆիլը իրենից ներկայացնում է համապարփակ մի փաստաթուղթ, որը պարունակում է մանրամասն վիճակագրական և վերլուծական տեղեկատվություն երկրի ընդհանուր միգրացիոն իրավիճակի, երկրում վարվող միգրացիոն քաղաքականության, գործող օրենսդրության, միգրացիոն գործառույթներ իրականացնող մարմինների, միգրացիոն հոսքերի ծավալների և միգրացիոն երևույթի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող այլ հարցերի վերաբերյալ: Միգրացիոն պրոֆիլը նաև միգրացիայի ոլորտում տվյալների կանոնավոր հավաքագրման և շարունակական վերլուծության ինստիտուցիոնալացված գործիք է, ինչպես նաև կարևոր աղբյուր` տեղեկությունների ստացման և  տարածման համար:
0 8140

Քննարկվել է 24.08.2017 - 15.09.2017

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.. Նախագծով նախատեսվում է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով մշակել ռազմավարական ծրագիր՝ առաջիկա 20 տարվա համար՝ ըստ առաջնահերթությունների: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համակարգային փոփոխություններ իրականացնել քրեակատարողական համակարգի թե ինստիտուցիոնալ, թե օրենսդրական և թե շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ:  Վերոնշյալ բարեփոխումները միտված են ապահովել քրեակատարողական համակարգի աշխատանքի արդյունավետությունը, որի շարունակական իրագործման արդյունքում միայն հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել պատժի նպատակները:
24 11563

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.06.2017 - 06.07.2017

Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ միգրացիոն քաղաքականության ոլորտում անցած հինգ տարիների ընթացքում իրականցվել են ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10–ի թիվ 1593–Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների  ծրագրով նախանշված միջոցառումները: Կապված ժամանակաշրջանի ավարտի, ինչպես նաև այդ տարիների ընթացքում ի հայտ եկած քաղաքական, սոցիալ-տնտեսական նոր իրողությունների հետ, անհրաժեշտություն էր առաջացել սահմանելու ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության մոտեցումները առաջիկա տարիների համար:  2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության  արժանացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը: Այն Հայաստանի միգրացիոն քաղաքականության սահմանման 4-րդ հիմնարար փաստաթուղթն է 2000 թ.-ից  ի վեր: Ռազմավարությունում   նշված  են   8 հիմնորոշ  ուղղություներ,  որոնք  պետք  է  իրականացվեն   78 միջոցառումների  միջոցով:  Եվս  մեկ` 9-րդ ուղղությունը վերաբերում  է   ռազմավարության   մոնիթորինգին  և  գնահատմանը:
0 9209