Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 21.10.2022 - 05.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց քննության անցկացման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված բարեփոխումներ իրականցնելու վերաբերյալ:
0 2461

Քննարկվել է 07.10.2022 - 22.10.2022

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններում ամրագրված է ուսումնական հաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի վարչատնտեսական մասի համակարգողի միջև, և դրանից բխող վերանայման անհրաժեշտություն է առաջացել տնօրենի մրցույթի կարգում:
6 4087

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 17.01.2022 - 01.02.2022

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով  հանրակրթության ոլորտում նախատեսվում է կատարել փոփոխություններ հետևյալ ուղղություններով՝ 1․ ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. 2․անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը. 3․նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը. 4.ուսուցիչների ընձեռել մասնագիտական զարգացման հնարավորություն:
18 16012

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 05.11.2021 - 20.11.2021

««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության օրենքը «Հանրակրթության մասին»  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ հաստատված և Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ։
30 15690

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.06.2021 - 19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված հրամանի նախագծի նպատակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի մրցութային հանձնաժողովների ձևավորման գործընթացում ՀՀ մարզերի համայնքներում դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալն է:
0 4978

Քննարկվել է 04.05.2021 - 30.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացի կազմակերպման ժամկետները իրատեսական տրամաբանությամբ սահմանելու, վիճահարույց դրույթները  հստակեցնելու, խնդրահարույց կարգավորումները շտկելու, գործընթացին սովորողների ծնողներին մասնակից դարձնելու գործառույթները  մասնավորեցնելու, ներկայացուցչի պարտավորությունները  և որոշ ձևակերպումներ  հստակեցնելու, ինչպես նաև  վերջնարդյունքի՝ տնօրենի ընտրության քվեարկության ավելի օբյեկտիվ լուծում առաջարկելու նպատակով:
4 7139

Քննարկվել է 30.04.2021 - 21.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) և ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության կողմից որոշման նախագծի ընդունումը առավել կհստակեցնի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքները, որը հնարավորություն կընձեռնի խորհրդին ընտրել մեկ հավակնորդի և խուսափել հետագա բողոքներից և շահարկումներից:
0 7410

Քննարկվել է 18.11.2020 - 03.12.2020

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում է աշխատանքը հաստատությունում: Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, սահմանված նպատակների իրականացումը ապահովելու գործողությունների և միջոցառումների հաջորդականությունն ու ժամանակացույցը, պատասխանատուները, արդյունքների գնահատման չափանիշները, ռիսկերը, բյուջեն և վերահսկողության մեխանիզմները:
2 6655

Քննարկվել է 08.09.2020 - 24.09.2020

«Կրթության և գիտության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1354-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու և «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգը հաստատելու մասին» Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Տարվա լավագույնները» մրցույթի (այսուհետ` մրցույթ) անվանակարգերի, դրանց պահանջների և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:
5 12796