Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.04.2017 - 22.05.2017 «Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է արտոնագրային հարկով հարկվող որոշ գործունեության տեսակների համար կիրառվող արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները սահմանելուն: 2 0 0 4757
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.04.2017 - 15.06.2017 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about: Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով: Նախագծի ընդունման արդյունքում մասնավորապես ակնկալվում է` 1)ՀՀ հարկային օրենսգրքում ներառել գործող հարկային օրենսդրությամբ սահմանված դրոշմանիշային վճարների հետ կապված հարաբերությունները,2) սահմանել, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված տնտեսավարող սուբյեկտների հարկային արտոնությունները գործում են ոչ թե մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, այլ հավաստագրի տրամադրման օրվանից՝ 5 տարի ժամկետով: 2 0 0 3723
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.04.2017 - 20.05.2017 «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերի և կարգի սահմանմանը: 1 0 0 4561
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.04.2017 - 15.05.2017 «Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հաստատել այն կազմակերպությունների ցանկը, որոնք ազատվելու են անշարժ գույքի հարկի 50 տոկոսից: 2 0 1 3366