Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 07.02.2023 - 24.03.2023

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է՝ Սևանա լճի մասին համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունների սահմանումը վերապահել լիազորված մարմնին, Արդյունագործական որսի չափաքանակների սահմանումը վերապահել լիազորված մարմնին, Ամրագրել տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվության Կառավարություն ներկայացնելու պահանջ, Տարեկան ծրագրի մշակման և հաստատման գործընթացը առանձնացնել բյուջետային գործընթացից։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն գործող օրենսդրական կարգավորումներում առկա խնդիրների լուծմանը, օրենսդրական տեխնիկայի կիրառմանը, տարեկան ծրագրի մշակման գործընթացի կանոնակարգված և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև Սևանա լճում ադյունագործական որսի գործընթացի կազմակերպման դյուրացմանը։
9 3714

Քննարկվել է 02.02.2023 - 18.02.2023

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականներ ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականներ ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2022 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:
0 1880

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.01.2023 - 16.02.2023

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը բխում է Սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությունից։ Երեխաների իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն բյուջետային միջոցառումներ, ինչը չի արտացոլում ոլորտում իրականացվող ոչ բյուջետային, սակայն կարևոր միջոցառումներ, որոնք ներառված են արդեն իսկ երեխայի ՀՀ կառավարության 2020 թվականի  ապրիլի 2-ի N 432-Լ որոշմամբ հաստատված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրում և ծրագրի իրականացման միջոցառումներում։ Արդյունքում իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։
0 2206

Քննարկվել է 19.12.2022 - 03.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2177-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2177-Լ որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 338-րդ հոդվածին։
0 2265

Քննարկվել է 05.12.2022 - 02.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական աջակցության բացակայության արդյունքում վերոնշյալ միջոցառումների իրականացումն անհնար էր։ Նախարարության և Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին ստորագրվել է համագործակցության ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր), համաձայն որի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և UNIDO-ի կողմից իրականացվող ֆինանսական աջակցության շրջանակներում կապահովվի Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության համակարգի արդիականացումը, արդյունաբերական չափագիտական կարողությունների ձևավորումը և զարգացումը, տրամաչափարկման կարողությունների, մասնավորապես՝ գծային (անկյունագծային) մեծությունների, էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների ուղղություններով տրամաչափարկման լաբորատորիաների ձևավորումը և այլն։
0 2083

Քննարկվել է 05.12.2022 - 22.12.2022

ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թվականին ստանդարտացման ազգային մարմնի կողմից կատարվող ստանդարտացման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Մասնավորապես, նախատեսված է մշակել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 30 ազգային ստանդարտ, որոնք ընդունվելու են Հայաստանի Հանրապետությունում գործող ստան­դարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից:           2022 թվականին մշակված ստանդարտների կիրառումը կաջակցի ռազմական արդյունաբերության արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, արտադրանքի անվտանգության ապահովմանը սպառողական շուկայում, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը։ Ազգային ստանդարտները մշակվել են տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում՝ ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, բարձր տեխնոլոգիաների, հողի որակի, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի, կառավարման համակարգերի, թվային ստորագրությունների անվտանգության ապահովման։      Ստանդարտացման ազգային մարմինը 2022 թվականին իրականացրել է աշխատանքներ միջազգային, միջպետական ստանդար­տացման և համագործակցության ոլորտում: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթաց­քում ներկայացված մշակվող ստանդարտների նախագծերն անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպություն­ների հետ։ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով նախատեսված է հրատարակել «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ» 4 տեղեկատուները, և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար նախապատրաստվելու է 12 տեղեկատվական թերթիկ ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք կտրամադրվեն ստանդարտացման ազգային մարմնի բոլոր բաժանորդներին։ 2023 թվականին ստանդարտացման ազգային մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը նախատեսված է 14123.4 հազ. դրամ:  Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա: Ստանդարտացման ազգային մարմնին նախատեսվում է պետական աջակցություն ներքոհիշյալ աշխատանքների իրականացման համար` ա)      ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ. բ)       միջպետական, եվրոպական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ. գ)       ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ: Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի` պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության պետական ստանդարտացման ամենամյա ծրագրով նախատեսված ազգային ստանդարտների մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի արդիականացումը և վարումը` ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովման նպատակով։
0 2183

Քննարկվել է 30.11.2022 - 16.12.2022

««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Արտադպրոցական կրթությունն  ու   դաստիարակությունը պետք է կարգավորվի օրենքով, որը հնարավորություն կտա կանոնակարգել ոլորտի հիմնախնդիրները, ապահովել համակարգի զարգացումը: Օրենքով պետք է կարգավորվի համակարգի բովանդակության, գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը։Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի  1-ին, 2-րդ պարբերություններից,  «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագրի 3-րդ գլխի  72-րդ կետի, 75-րդ կետի, 76-րդ կետի 2-րդ ենթակետի, 5-րդ գլխի 79-րդ կետի, 80-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված 6-րդ կետի <<դ>> և <<ե>> ենթակետերի, 81-րդ կետի 5-րդ ենթակետի <<ա>> ենթակետով սահմանված և  «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջներից:
0 3612

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 15.11.2022 - 30.11.2022

«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշման համապատասխան`«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը Երևան քաղա-քապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբե-րակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:
30 3942