Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է նյութերը ընդգրկել   Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:
0 8111

Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
0 8510

Քննարկվել է 01.07.2019 - 17.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ « » ----------- 2019 թվականի N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնում, սահմանափակման վերացում, մասնակիցների քանակի ավելացմանը զուգահեռ, կմեծանա մրցակցությունը և հնարավոր է, որ գերատեսչությունների կողմից գնվող դեղերի համար կներակայացվեն ավելի ցածր գին, ինչպես նաև դեղի պայմանագրային գնի նվազեցման հաշվին կառաջանան ազատ միջոցներ: Միաժամանակ նշված գործընթացը կխթանի ՀՀ-ում դեղերի պետական գրանցմանը, որի արդյունքում մի շարք արտադրողների դեղեր կգրանցվեն ՀՀ-ում:      Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետական գերատեսչությունների կողմից գնվող, անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի պիտանիության ժամկետների սահմանում, որը հնարավորություն կընձեռնի  բարձրացնել պացիենտների դեղապահովման մակարդակը:
0 6856

Քննարկվել է 27.06.2019 - 12.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ … 2019 թվականի N …-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում կկարգավորվի տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերը  և կլուծվեն նրանց  գործունեության խոչընդոտների վերացման հարցերը:
0 7475

Քննարկվել է 25.06.2019 - 10.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2019 թվականի __________ N__ ___-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասի հիման վրա լիցենզավորված դեղատնային գործունեություն, ինչպես նաև դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող  լիցենզավորված անձանց կողմից դեղերերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացում դեղատնային գործունեության անխափան իրականացումը:
1 7601

Քննարկվել է 20.03.2019 - 04.04.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-Ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգի հստակեցմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ:
0 7854

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.03.2019 - 22.03.2019

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց կողմից և (կամ) նրանց անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի տեղափոխման հնարավորությունը՝ առանց համապատասխան հավաստագրի առկայության: Նախագծի կարգավորման առարկան «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց անունով տեղափոխվող անձնական օգտագործման դեղերի ներմուծման պայմանների հստակեցումն ու առկա տարընկալումների վերացումն է: Նախագծի մշակումը նպատակ ունի հնարավորություն ստեղծել ֆիզիկական անձանց համար ներմուծել անձնական օգտագործման դեղեր՝ անկախ նրանց փաստացի սահմանը հատելու հանգամանքից:
2 6940

Քննարկվել է 17.10.2018 - 02.11.2018

ՕՐԵՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու  մասին» օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումը ավելացված արժեքի հարկից ազատելու անհրաժեշտությամբ:  
2 7576

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 6523