Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

22.04.2026 07.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք Արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները՝ մուտք գործելով համակարգ բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով: Որպես անցումային դրույթ՝ Նախագծով նախատեսվում է, որ նախապես գրանցված օգտատերերը Նախագծով ներկայացված Կառավարության որոշման ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հնարավորություն են ունենալու համակարգ մուտք գործել ինչպես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի, այնպես էլ էլեկտրոնային փոստի հասցեի և գաղտնաբառի միջոցով:
Մնաց {days} օր
0 23

22.04.2026 07.05.2026
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի Նախագծով առաջարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններ հերթագրման և ընդունելության գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով համապատասխան համակարգերի փոխգործելիությունը: Արդյունքում կբացառվի ծնողների կողմից հաստատություններ այցելելու և փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
0 16

22.04.2026 07.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 31

22.04.2026 07.05.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռազմարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած և սպասվող ինստիտուցիոնալ և կազմակերպական փոփոխությունները, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի գործունեության ընդլայնումը պայմանավորում են պետական պատվերի կատարման որակի հսկողության գործընթացների կատարելագործման և գործառույթների հստակեցման անհրաժեշտությունը, որի կապակցությամբ անհրաժեշտ է նորմատիվ իրավական մակարդակում սահմանել նաև գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և փորձանմուշների պատրաստմա աշխատանքների ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի միջոցով նշված աշխատանքների նկատմամբ որակի վերահսկողությունը։
Մնաց {days} օր
0 71

22.04.2026 07.05.2026
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Նախագծով սահմանվում է, որ կենտրոնական և տեղական ռեգիստրները քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմիններին և նոտարներին տրամադրում են գրավոր կամ էլեկտրոնային հարցումների հիման վրա` բացառությամբ ՀՀ կառավարության դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշմամբ հաստատված N2 հավելվածի 7․1-ին կետով սահմանված դեպքի:
Մնաց {days} օր
0 163

22.04.2026 07.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո  կհստակեցվեն Որոշման հավելվածի 351-րդ և 352-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացնող սուբյեկտների շրջանակները՝ ապահովելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները, ինչպես նաև կվերանայվեն Որոշման մեջ առկա այն իրավական ակտերը, որոնք ուժը կորցրած են ճանաչվել՝ դրանք փոխարինելով գործող իրավական ակտերով։
Մնաց {days} օր
0 123

22.04.2026 08.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով  առաջարկվում է  լրամշակել  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  2005 թվականի հուլիսի 8-ի N95-Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները, որի արդյունքում՝ գազամատակարարման  ոլորտում   առևտրային  հաշվառքի  սարքերի  ձեռք բերման ընթացակարգերը կհամապատասխանեցվեն էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ոլորտներում hանձնաժողովի սահմանած՝ համանման ընթացակարգերին։ Մատակարարի համար կսահմանվի  պարտավորություն՝  մինչև  2040  թվականը հանձնաժողովի հետ համաձայնեցված ժամանակացույցով փոխարինելու  ոչ  կենցաղային  սպառում ունեցող  բաժանորդների  առևտրային  հաշվառքի  սարքերը։
Մնաց {days} օր
0 158

22.04.2026 07.05.2026
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը միտված է կարգավորելու դատապարտյալների կողմից որոշակի պարբերականությամբ թմրամիջոցների գործածման թեստավորում անցնելու հետ կապված իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
0 180

21.04.2026 08.05.2026
«Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի 2026-2031 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության էներգետիկ և շրջակա միջավայարի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների  կառավարման համար համար պատասխանատու մարմիներին և հասարակությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը և վերջին հաշվով դրանց արդյունավետ կառավարմանը  
Մնաց {days} օր
0 219
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: