Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.07.2023 - 10.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է նոր կառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) կառուցումը նախատեսել հեռահաղորդակցության օպերատորների առաջարկությունների առկայության դեպքում և կազմակերպել երկու տարբերակով. հեռահաղորդակցության օպերատորների միջոցների հաշվին. պետական բյուջեի միջոցների հաշվին՝ այդ ենթակառուցվածքները հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալության հիմունքներով տրամադրելու միջոցով:
0 1264

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.07.2023 - 07.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը և 2022 թվականի դեկտեմբերին մշակված Հայաստանի էներգահամակարգի 2024-2050 թվականների նվազագույն ծախսերով զարգացման պլանի արդյունքները (այսուհետ Վերլուծություն)՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին:
0 1865

Քննարկվել է 17.07.2023 - 02.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման մշակումը պայմանավորված է ՀՀ ներքին չվերթերի հետ կապված կարգավորումներով։ Նախագծի մշակման հիմք է հադիսացել Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը: Նախագծի ընդունումը կնպաստի ներքին ավիացիայի զարգացմանը և կխթանի ներքին ուղևորափոխադրմանը: Մասնավորապես՝ Կապան քաղաքի օդանավակայանը արդեն իսկ ստացել է համապատասխան սերտիֆիկացում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Արդեն իսկ իրականացվել է փորձնական թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Կապան և հակառակ ուղղությամբ: Չվերթն իրականացրած «Նովէյր» ավիաընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում կանոնավոր չվերթերի կատարման համար: Նախագծով նախատեսվող կարգավորումը կնպաստի ավիատոմսերի ցածր սակագների սահմանմանը և ՀՀ մարզերում օդային փոխադրումների կազմակերպման զարգացմանը: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ Հայաստանի Հանրապետության այլ օդանավակայանների վերագործարկման ուղղությամբ:
0 1516

Քննարկվել է 14.07.2023 - 30.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և կայունզարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմանանհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեությանմիջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 78-րդ կետի 78.1 միջոցառմանպահանջից: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է հանրապետությունում ոռոգման համակարգերիկառավարման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացմանն ուղղված մեխանիզմներիառաջադրման հրամայականով։Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործում են ոռոգման համակարգիզարգացմանն ուղղված մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում պետության կողմիցիրականացվող քաղաքականությունը: Վերը նշված իրավական ակտերը կարգավորում են ոռոգմանհամակարգի կառավարումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության հիմունքները, ինչպեսնաև պետական և այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:Անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել ոլորտը, որպես պետության անվտանգությանռազմավարական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք:
2 1656

Քննարկվել է 13.07.2023 - 29.07.2023

ավիացիայի մաս ԲՆՈՒԹԱԱԳԻՐ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանդիսանում է օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում: Կոմիտեն կանոնակարգման և վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ Օրենքի համաձայն ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, չեն գանձվում պետական տուրք կամ վճար: Այս առնչությամբ Կոմիտեի կողմից ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Մասնավորապես ուսումնասիրվել են Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների փորձը:  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով՝ հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բյույթը և միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները: Նախագծի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք՝ որը միտված է ավիացիայի զարգացմանը և ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը:  
0 1862

Քննարկվել է 13.07.2023 - 28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման շնորհիվ ակնկալվում են ներքոհիշյալ արդյունքները. 1. տավարի կաթնային և կաթնամսային ուղղության դասական ցեղերի գենոֆոնդի օգտագործման շնորհիվ կովերի միջին կաթնատվությունը կբարձրացնա գրեթե 20%-ով՝ հասնելով շուրջ 3000 կգ-ի կամ տարեկան լրացուցիչ կարտադրվի առնվազն 130 հազար տոննա կաթ, 2. հանրապետության տարբեր տարածաշրջանների բնակլիմայական և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման հետևանքով տարեկան հավելյալ կարտադրվի 4000 տոննա տավարի, 2000 տոննա խոզի և 1000 տոննա ոչխարի միս, 3. հանրապետությունում կներդրվի գյուղատնտեսական կենդանիների ապահովագրման գործառույթը, որի շնորհիվ վարկեր ստանալու առումով էականորեն կընդլայնվեն գյուղական ազգաբնակչության հնարավորությունները, 4. կբարձրանա տեղական արտադրության կենդանական ծագման մթերքների որակական հատկանիշները և մրցունակության մակարդակը։
12 2728

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.07.2023 - 27.07.2023

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը  ներկայացվում է ի կատարումն  ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։ Նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։ Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։
4 2256

Քննարկվել է 03.07.2023 - 20.07.2023

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոմտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ մի շարք դրույթներում սահմանված նորմերը կփոփոխվեն և համահունչ կլինեն գործող օրենսդրությանը:
0 2659

Քննարկվել է 30.06.2023 - 15.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ԲՆՈՒԹԱԳԻՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N944-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» նոր 12-րդ խմբագրությամբ սահմանված (կետ 2.5) պայմանների ներդրմանը, ինչպես նաև ՀՀ օդանավակայաններում ուղևորների արագ և որակյալ սպասարկման ապահովման նպատակով նորագույն տեխնիկական լուծումների և անվտանգության համակարգերի կիրառմամբ, որը հնարավորություն կտա ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, նորարարական գործընթացներ և ապահովել դրանց գործառնական ընթացակարգերի իրականացումը։ 2022 թվականին և ընթացիկ տարում օդանավակայանում ուղևորների փոխադրումների աճի հետ կապված կիրառվող ընթացակարգերը հնարավորություն չեն տալիս ապահովելու ուղևորների արագ անցումը ավիացիոն անվտանգության հսկողության գոտի, որն էլ իր հերթին առաջացնում է ուղևորների սպասարկման ընթացքում հերթերի գոյացումներ և դժոգություններ։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել ներդնել և կիրառել նորագույն տեխնիկական միջոցներ և նորարարական գործընթացներ օդանավակայաններում ուղևորների արագ և անվտանգ սպասարկման համար։ ՀՀ կառավարության վերը նշված որոշման ընդունումը կնպաստի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը, կարագացնի ուղևորների սպասարկման գործընթացները և կբարձրացնի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության մակարդակը։    
0 1531