Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
12.04.2024 06.05.2024
Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի սահմանելու մասին Շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման, կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության տեսանկյունից կարմիրգրքյան կենդանիների օգտագործումն համարվում է  ոլորտի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից մեկը:  Ելնելով վերոգրյալից՝ նախատեսվում է կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործումն իրականացնել Լիազորված մարմնի կողմից թույլտվության տրամադրման դեպքում:
0 343
11.04.2024 26.04.2024
«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների վրա։
0 263
09.04.2024 30.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-Ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի ընդունմամբ։
0 393
09.04.2024 24.04.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ լիազորող նորմ սահմանելու պահանջներից, ինչպես նաև Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 02.05.2023թ. կայացած նիստի NԿԱ/121-2023 արձանագրության 1.1 կետով տրված հանձնարարականի ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու գործընթացի ապահովման նպատակով իրավական հիմք ստեղծելու հարցի վերաբերյալ տրված առաջարկությունից։ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը ջրօգտագործողներին անհատույց մատակարարելու գործընթացի կարգավորումը՝ կառավարության լիազորության շրջանակներին վերապահելուն: Միաժամանակ գարնանը՝ գետերի վարարումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում  կանխարգելից միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին։ Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և հաճախ առաջանում է մակերևութային ջրային ռեսուրսների նվազում, որը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսի հյուծմանը։ Դրանով պայմանավորված տեխնիկական հնարավորությունների դեպքում անհրաժեշտություն է առաջանում բավարար ջրային ռեսուրս ունեցող գետավազանից կամ ջրավազանից ջրալրում կատարել և ջուրը տեղափոխել մեկ այլ տարածք։ Նշված գործընթացը հնարավոր է իրականացնել օրինակ՝ ոռոգման ժամանակաշրջանից դուրս ջրալրում կատարելով՝ առանց ջրօգտգագործողներին ջուր մատակարարելու։ Առաջարկվում է նման դեպքերում կառավարությանը լիազորել որոշում կայացնելու առանց ջրօգտագործման թույլտվության առկայության, գործընթացը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հետ համաձայնեցնելով, քանի որ նման իրավիճակում պահանջվում է հրատապ որոշումների կայացում և սահմանված ժամկետների առումով հնարավոր չէ պահպանել ջրօգտագործման թույլտվություն ստանալու ընթացակարգը։  «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կառավարությանը օրենքով լիազորություն է տրվում ոչ միայն ռազմավարական ծրագրեր այլ նաև հայեցակարգեր ու այլ հեռանկարային ծրագրեր սահմանելու։
0 260
08.04.2024 23.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Ոչ բարեխիղճ արտահանողների կողմից սողանցքների փակում, երբ ջարդոնն արտահանվում է օգտագործված սարքավորման ԱՏԳ ԱԱ դասակարգչով։ 
0 373
08.04.2024 26.04.2024
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    «Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության լիազորման, կասեցման և դադարեցման կարգը սահմանելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշմամբ հաստատված  N 2 հավելվածի 4․1-ին ենթակետի կատարումն այն է՝ օրենսդրությամբ կսահմանվեն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության/ների (կենտրոն/ների) լիազորման, կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները, որն հնարավորություն է կտա կարգով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ գիտական կազմակերպության/ների (կենտրոն/ների) լիազորելու գործընթացը։
0 365
05.04.2024 20.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով առաջարկվում է արգելք սահմանել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերի միջակայքին պատկանող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների՝ դեպի երրորդ երկրներ և ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանման վրա։  
0 620
05.04.2024 20.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանումը, ինչի արդյունքում ստեղծվում են տեղական շուկայում հավասար պայմաններ ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի համար։ 
0 543
04.04.2024 26.04.2024
ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԹՏ-ների որոշումը և առանձնացումը հանդիսանում է BirdLife International միջազգային կազմակերպության նպատակային խնդիր, որին անդամակցում է նաև մեր երկիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնապահպանական ազգային քաղաքականությունը ձևավորվում է հիմք ընդունելով նաև այն միջազգային պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնում է համապատասխան միջազգային պայմանագրերին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև հաշվի առնելով թռչունների պահպանության միջազգային միության (BirdLife International) կողմից մշակված՝ ԿԹՏ-ների որոշման միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները տեղայնացնելու և ազգային օրենսդրական կարգավորումներում արտացոլելու հանգամանքը՝ մշակվել է սույն հրամանի նախագիծը:
0 520