Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.12.2017 - 31.12.2017

«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքը կարգավորում է փաստաթղթի պարտադիր օրինակ (այսուհետ՝ պարտադիր օրինակ) հանդիսացող նյութերի հատկացման, պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով ազգային գրադարանային ֆոնդի համալրումը, մշակութային ժառանգության պահպանումը և փոխանցումը սերունդներին:
0 9707

Քննարկվել է 28.04.2017 - 30.05.2017

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը նպատակաուղղված է կատարելագործելու պատմամշակութային անշարժ ժառանգության բնագավառի իրավական դաշտը,  ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի սուբյեկտների գործառույթները, հստակեցնել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների պարտականություններն ու նրանց միջև փոխհարաբերությունները, լրացնել օրենքներում առկա բացերը և համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին:
0 8363

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 28.04.2017 - 30.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1173-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները. որոշման վերնագրից հանել «ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը» բառերը, ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որոշման N 1 հավելվածի՝ ա. 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
0 8044

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.03.2017 - 30.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ (Լրամշակված տարբերակ) Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման և ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ, որը կապահովի նորմատիվ դաշտում օգտագործվող եզրույթների միասնականությունը և հիմք կհանդիսանա այլ իրավական ակտերի մշակման և կիրարկման համար: 
33 22041