Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.02.2022 - 12.03.2022

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Մշակված նախագծերի հիմնական նպատակն է նախատեսել նոր իրավակարգավորումներ՝ ուղղված շինարարության ոլորտում առկա պրակտիկ խնդիրների լուծմանը
Մնաց {days} օր
0 5381

Քննարկվել է 23.02.2022 - 10.03.2022

«ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1665-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-Ի N 1665-Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդունմամբ կապահովվի իրավաբանական անձանց  մասնակցի կամ  գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի և անհատ ձեռնարկատերերի անձնագրի  անվավեր ճանաչվելու հետևանքով անձնագրային տվյալների ինքնաշխատ փոփոխումը, ինչպես նաև՝ մահացած անհատ ձեռնարկատերերի ինքնաշխատ եղանակով հաշվառումից հանումը։
Մնաց {days} օր
0 4637

Քննարկվել է 19.02.2022 - 06.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը վերապահել որոշակի տեսակի հանցագործությունների քննությունը, իսկ մնացյալ կոռուպցիոն հանցագործությունների Կոմիտեի ենթակայությանը վերապահելու համար նախատեսել որոշ վավերապայմաններ, այն է՝ եթե կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։
Մնաց {days} օր
0 5628

Քննարկվել է 31.01.2022 - 15.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 896-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների աշխատակազմի համար սահմանել խմելու ջրի, ջրահեռացման, բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսման առանձին սահմանաչափեր, որոնք տարանջատված կլինեն ազատությունից զրկված անձանց համար նախատեսված նորմաներից և սահմանաչափերից, ինչն էլ իր հերթին թույլ կտա իրականացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կոմունալ-կենցաղային առկա կարիքների ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող տարեկան ծախսային իրավաչափ պլանավորում:
Մնաց {days} օր
0 4175

Քննարկվել է 25.01.2022 - 09.02.2022

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և հարակից մի շարք օրենքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ֆինասնական գործունեության վերահսկողության և կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։
Մնաց {days} օր
0 7793

Քննարկվել է 20.01.2022 - 04.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40%-ը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։
Մնաց {days} օր
2 8289

Քննարկվել է 20.01.2022 - 04.02.2022

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել կոռուպցիոն բնույթի վերոհիշյալ գործերի արդյունավետ, բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, պատշաճ և բարձր որակի քննությունը։
Մնաց {days} օր
0 4483

Քննարկվել է 19.01.2022 - 03.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը՝ ընդունվել է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1264-Ն որոշումը, որով հաստատվել են Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և դրանց նստավայրերը: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը, մասնավորապես՝ դրանում ընդգրկելով հանրային ծառայությունների երկու նոր միասնական գրասենյակներ և երեք հարյուր ութսունվեց բժշկական կազմակերպություններ, որոնք իրականացնելու են ծննդյան և մահվան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ:
Մնաց {days} օր
0 4430

Քննարկվել է 13.01.2022 - 28.01.2022

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. Առաջին, վերանայել փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություննեում` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը` որպես փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի արտահայտում. Երկրորդ, վերանայել փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերը և ներքին կառավարման իրականացման կարգը։ Մասնավորապես, նախատեսել նոր մասնագիտացված մարմիններ` կարգապահական հանձնաժողովը և վերահսկողության հանձնաժողովը։ Ընդ որում, առաջարկվում է այդ մարմինների կազմում, բացառությամբ խորհրդի, ներառել ներկայացուցիչներ, որոնք փաստաբանների պալատի անդամներ չեն. օրինակ` Արդարադատության նախարարությունց, Ֆինանսների նախարարությունից, վճռաբեկ դատարանից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, հասարակական կազմակերպություննեից։ Միաժամանակ, առաջարկվում է հստակ նախատեսել բոլոր մարմինների ձևավորման և գոծունեության առանձնահատկությունները. օրինակ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք, ինչպես և խորհուրդը, պալատի առանձին մարմին են՝ նպատակահարմար է, որպեսզի ձևավորվեն նույն սկզբունքով ինչ խորհուրդը, այն է՝ պալատի գործունեությունը կանխորոշելու իրավասությամբ օժտված ժողովի կողմից: Արդյունքում պալատի մարմինները ձևավորելու իրավասությունը կվերապահվի միայն դրա բարձրագույն մարմնին՝ ժողովին: Երրորդ, հնարավոր շահերի բախումներից խուսափելու նպատակով առաջարկվում է բացառել մեկ մարմնի անդամի կամ պաշտոնատար անձի միաժամանակյա ներգրավումը տարբեր մարմիններում: Չորրորդ, փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատաակով առաջարկվում է սահմանել պալատի նախագահի և փաստաբանան դպրոցի տնօրենի` կուսակցության անդամակցության արգելքի և քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջները, ինչպես նաև խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջը։ Հինգերորդ, պալատի կառավարման արդյունավետութան երաշխավորման տեսանկյունից առաջակվում է սահմանել պալատի նախագահի` իր պաշտոնավարման ընթացքում փաստաբանական գործունեությամբ չզբաղվելու պահանջը։ Վեցերորդ, առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ձևավորման և գործունեության վերահսկողության առումով: Ներկայիս կարգավորումների պարագայում պալատի նախագահը վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը, ավելին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդի կողմից ընտրվում և վերջինիս լիազորությունները դադարեցվում են պալատի նախագահի ներկայացմամբ: Նշվածի համատեքստում առաջարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ձևավորման և գործունեության նկատմամբ վերահսկողության իրավասությունները վերապահել խորհրդին և վերահսկողության հանձնաժողովին, ինչը կապահովի նշված ոլորտում ինքնակառավարման և կոլեգիալության ապահովումը, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ու գործունեության առավել անկախ լինելը: Այս նպատակի իրականացման համար առաջարկվում է, որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին խորհուրդը նշանակի ոչ թե պալատի նախագահի ներկայացմամբ, այլ խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունենա առաջադրել իր թեկնածուին, նույն գործընթացը առաջարկվում է կիրառել նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս: Նշվածը պայմանավորված է հանրային պաշտպանի գրասենյակի կարևոր դերակատարմամբ: Յոթերորդ, վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանական դպրոցի ղեկավարման գործունեությունում: Ներկայումս պալատի նախագահը ի պաշտոնե համարվում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամ և նախագահ, իսկ փաստաբանական դպրոցի տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը նախագահի առաջարկությամբ: Այսպիսով, մեծ է պալատի նախագահի ազդեցությունը նաև փաստաբանական դպրոցի ղեկավար կազմի ձևավորման և գործունեության կանխորոշման հետ կապված հարաբերություններում: Սակայն, հաշվի առնելով փաստաբանական դպրոցի գործունեության կարևորությունը, վերջինիս անկախության համար երաշխիքների անհրաժեշտությունը և դրա ձևավորման գործընթացում կոլեգիալության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի փաստաբան անդամներին ընտրի խորհուրդը, որտեղ ի պաշտոնե ներառված չի լինի, առավել ևս որպես դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, պալատի նախագահը: Փոխարենը, փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը իր կազմից կընտրի իր նախագահին: Ինչ վերաբերում է փաստաբանական դպրոցի տնօրենին, ապա առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի ցանկացած անդամ հնարավորություն ունենա առաջադրել իր թեկնածուին, որն էլ խորհրդի կողմից կընտրվի տնօրեն: Ութերորդ, վերանայել ժողովի, խորհրդի և պալատի նախագահի լիազորությունների շրջանակը` հիմնվելով ինքնակառավարման սկզբունքի և կոլեգիալության տրամաբանության վրա: Մասնավորապես, պալատի նախագահը ներկայումս իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք իրենց բնույթով պիտի վերապահվեն պալատի խորհրդին. օրինակ՝ փաստաբանների պալատի բյուջեի հաստատումը, փաստաբանի վարքագծի կանոնագրքով և փաստաբանների պալատի ներքին ակտերով նախատեսված նորմերի վերաբերյալ պարզաբանումներ տալը, վերահսկողությունը հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ և այլն: Իններորդ, վերանայել փաստաբանների պալատի մարմինների անդամների ընտրության վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության անցկացման կարգը` այդ մարմինների հնարավոր ներկայացվածությունն ապահովելու նպատակով: Տասերորդ, վերանայել կարգապահական վարույթի ընթացքը կարգավորող դրույթները, ինչպես նաև սուբյեկտներին՝ ներկայացվածության հիման վրա ձևավորելով կարգապահական հանձնաժողով, սահմանել կարգապահական վարույթի շրջանակներում փաստաբանական գաղտնիքի պահպանման երաշխիքներ: Տասնմեկերորդ, նախատեսել վերապատրաստումներին չմասնակցելու, անդամավճարները չվճարելու կամ անհատույց իրավաբանական օգնության տրամադրման մասին հաշվետվություններ չտրամադրելու հիմքով հարուցվող կարգապահական վարույթների և դրանց քննության պարզեցված կարգ: Տասներկուերորդ, վերանայել փաստաբանի որակավորման քննությունների անցկացման կարգը, որպես այլընտրանք նախատեսելով նաև առանց փաստաբանական դպրոց ընդունվելու որակավորման քննություններին մասնակցության հնարավորությունը, որոշակի պահանջների պահպանման դեպքում: Տասներեքերորդ, ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը: Տասնչորսերորդ, նախատեսել մեխանիզմներ, որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով: Տասնհինգերորդ, նախատեսել կամավոր անհատույց օգնության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով կամավոր անհատույց օգնություն տրամադրող անձանց շրջանակը, կամավոր անհատույց օգնության տրամադրման եղանակները և շրջանակները, երաշխավորելով կամավոր անհատույց օգնության խրախուսումը, ինչպես նաև ապահովելով կամավոր անհատույց իրավաբանական օգնության հաշվետվողականությունը:
Մնաց {days} օր
5 8085
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: