Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 01.02.2024 - 16.02.2024

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծային կարգավորումներով շտկվում են Օրենքի բազմաթիվ փոփոխությունների արդյունքում որոշ դրույթներում առաջացած եզրութաբանական, շարահյուսական բնույթի սխալները, Օրենքի 9-րդ և 16-րդ հոդվածների բովանդակությունը համապատասխանեցվում է այդ հոդվածների վերնագրերին։ Նախագծով պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանել նաև այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զբաղեցնում է պետական պաշտոն (պաշտոններ)։ Լրացուցիչ արձակուրդային վճարը (գործող օրենքով՝ միանվագ արձակուրդային վճարը) արձակուրդի օրերին համամասնորեն վճարելու կարգավորմամբ գործատուի համար աշխատանքից ազատվող պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձից հետգանձումներ կատարելու, սոցիալական վճարի վերահաշվարկ կատարելու և դրանով պայմանավորված վերահաշվարկի արդյունքում առաջացած տարբերության չափով գործատուի համար սոցիալական վճարի լրացուցիչ պարտավորություն առաջանալու դեպքերը կբացառվեն: Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանեցվում է«Հանրային ծառայության մասին» օրենքին, իսկ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցվում է  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին։
1 967

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգով նախատեսված հիմքերը համապատասխանեցնել «Օտարերկրացիների մասին» օրենքին, ինչպես նաև վերանայել տվյալների մուտքագրման ընթացակարգի հետ կապված որոշ կարգավորումներ։
0 925

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա ապահովելու օրենսդրությամբ նախատեսված պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը:
0 899

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի համաձայն ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու կարողությունների զարգացման նպատակով էկոպարեկային ծառայողը պարտավոր է անցնել հատուկ ուսուցում: Սույն նախագծով նախատեսվում է սահմանել Էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը։
3 1155

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էկոպարեկային ծառայության պաշտոնները համալրվում են մրցութային կարգով։ Սույն նախագծով նախատեսվում է սահմանել Էկոպարեկային ծառայությունում ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը, դրա առանձնահատկությունները, ժամկետները և այլ պայմաններ, ինչը հնարավորություն կտա ապահովել ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների ընտրությունը՝ նրանց մասնագիտական գիտելիքներին և հմտություններին համապատասխան:
1 1286

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման/հստակեցման և ևս մեկ հեռանկարային ոլորտի խթանման անհրաժեշտությամբ։
4 978

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1110-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N166-Ն հրա­մանը ՀՀ արդարադատության նախարարության կողմից չի ներկայացվել պաշտոնական հրա­պա­րակման՝ դրա ընդունման համար օրենքով նախատեսված և իրավական հիմք հանդիսա­ցող լիազորող նորմի բացակայության պատճառով: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմի­կայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանն (այսուհետ՝ Հրաման) ուժը կորցրած ճանաչել և ընդունել նոր իրավա­կան ակտ՝ ներքին (լոկալ) իրավական ակտի տեսքով:
0 780

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում իրավական հիմք կստեղծվի նախարարության և ենթակա պետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակներում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքներ սահմանելու համար։  
0 996

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.01.2024 - 14.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում առավել կանոնակարգված և գործնականում առավել արդյունավետ կիրականացվի բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների գործընթացը։
3 1083