Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.02.2024 - 27.02.2024

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԵՎ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է հաստատել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացվող ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը:
0 896

Քննարկվել է 12.02.2024 - 27.02.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1291-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1291-Ն որոշմամբ սահմանված` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի կարգը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությանը:
0 832

Քննարկվել է 12.02.2024 - 01.03.2024

«Ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Սահմանվել է «Ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագիծ: Նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքի և Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշման պահանջներից:
0 523

Քննարկվել է 12.02.2024 - 28.02.2024

«Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» և «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգը սահմանելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում նորմատիվ իրավական ակտով կամրագրվի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների հաշվարկման, փոստային կապի ազգային օպերատորի ծախսերը մատուցվող ունիվերսալ և ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխելու սկզբունքները և կարգը, ինչպես նաև կհստակեցվի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացը՝ այն համապատասխանեցնելով «Փոստային կապի մասին» օրենքով նախատեսված իրավակարգավորումներին։
0 592

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.02.2024 - 28.02.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով ամրագրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը, նկարագրվում է նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացների հետ կապված գործողությունները։
2 1251

Քննարկվել է 08.02.2024 - 23.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները իրենց տրված լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակում գործունեություն են իրականացնում նաև արտահիվանդանոցային պայմաններում` բացառությամբ տնային կանչերի:
0 1197

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.02.2024 - 23.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Իրականացման նպատակն է՝   Ստեղծել պայմաններ ՀՀ գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրերի միջոցով գնումների մասնակիցների համար առավել նպաստավոր պայմաններով ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար։ Նախագծով առաջարկվող կարգավորումներն են՝ Լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում, սահմանելով, որ. Ընտրված մասնակիցն իրավունք ունի գնման պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կնքել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիր, Նման պայմանագրի կնքման դեպքում ֆինանսական գործակալը պարտավոր է պատվիրատուին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ֆակտորինգի պայմանագրի կնքման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 898-րդ հոդվածով սահմանված կարգով, Պատվիրատուն կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության խնդրանքով՝ ֆինանսական գործակալը, պարտավոր է երեք աշխատանքային օրվա ժամկետում նրանց ապացույց ներկայացնել այն մասին, որ դրամական պահանջի զիջումը ֆինանսական գործակալին իրականում տեղի է ունեցել: Եթե ֆինանսական գործակալը չի կատարում այդ պահանջը, տվյալ պահանջով վճարումն իրականացվում է  ընտրված մասնակցին` ի կատարումն վերջինիս հանդեպ ունեցած պարտավորության, Ֆինանսական գործակալն իրավունք ունի պատվիրատուից կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից պահանջել և ստանալ Ֆակտորինգի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջի համար հիմք հանդիսացած գնման պայմանագրի, ներառյալ դրա կատարման վերաբերյալ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, Ֆակտորինգի պայմանագրի կնքման մասին ծանուցում ստացած լինելու դեպքում լիազորված մարմինը վճարումը կատարում է ֆինանսական գործակալին:
0 843

Քննարկվել է 08.02.2024 - 29.02.2024

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կանոնակարգման համար հիմք են հանդիսանում գիտականորեն հիմնավորված տվյալները՝ կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով լիազորված մարմնին տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը/եզրակացությունը: Հայաստանի Հանրապետությունում  վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել վերաբնակեցման հետ կապված հարաբերությունները:
0 1204

Քննարկվել է 08.02.2024 - 29.02.2024

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2022 թվականի մարտի 23-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-74-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» և Կառավարության լիազորող նորմի ամրագրման հանգամանքով, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի պահանջից:
0 1082