Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.04.2024 - 16.04.2024

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծերով առաջարկվող լրացումների ու փոփոխության նպատակն է կարգավորել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագր(եր)ի) շրջանակներում պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը երկարաժամկետ վարձակալության տրամադրելու գործընթացները։
0 538

Քննարկվել է 01.04.2024 - 16.04.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը, որը կիրառվել է 2023-2024 ուսումնական տարվանից։ Սույն նախագծով վերանայվել են 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի «Երևանի պետական համալսարան» բաժնի Բակալավրի կրթական ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանված մասնագիտությունների ցանկին: ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը վերանայելու անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի կրթական ծրագրերի փոփոխությունները:  
0 540

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 01.04.2024 - 16.04.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1098-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1098-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի գործողության ժամկետը երկարացնելու, համայնքի կողմից գնահատողի հետ կնքված պայմանագրի ֆինանսավորումն ապահովելու և ծրագրի որոշ դրույթներ հստակեցնելու անհրաժեշտությամբ։  
0 554

Քննարկվել է 01.04.2024 - 16.04.2024

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> և <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ որոշակի առողջական վիճակ ունեցող պարտադիր զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու փոխարեն սահմանվում է վերականգնողական բուժման ժամանակահատված, կարգավորվում են դրա տրման հարաբերությունները և այդ ժամանակահատվածում զինվորական ծառայության ժամկետի ու դրամական ապահովության հաշվարկման պայմանները, հստակեցվում են նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման, նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված հետևանքի կիրառման պայմանները, սահմանվում է կամավոր հիմունքներով ՀՀ պաշտպանությանը մասնակցած և կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձանց վերաբերյալ գործող ենթաօրենսդրական կարգավորումների օրենսդրական հիմք, կատարվում են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ, ինչպես նաև հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող ու դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները:
0 739

Քննարկվել է 29.03.2024 - 15.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2023ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 47-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026Թ.Թ. ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Համաձայն «Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի   մասին»  օրենքի  27.1. հոդվածի՝    համայնքի   ղեկավարը   կազմում   և   համայնքի  ավագանու  հաստատմանն է ներկայացնում  համայնքի  միջնաժամկետ ծախսերի ծրագրի  (այսուհետ` ՄԺԾԾ)  նախագիծը: Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ  ծախսերի ծրագիրը  հաստատելու  մասին  Սևան  համայնքի  ավագանու՝ 17.05.2023 թվականի N  47-Ն որոշումը ճանաչվում է ուժը կորցրած՝ պայմանավորված  նոր պահանջներով, և անհրաժեշտություն է առաջացել ընդունելու նոր որոշում:       2024-2026 թվականների միջնաժամկետ  ծախսերի ծրագիրը, լինելով համայնքի եկամուտների  ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշային փաստաթուղթ,  ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է  2024-2026 ֆինանսական տարիների   համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024 -   2026    թվականների միջնաժամկետ  ծախսերի ծրագրի  հաստատելու մասին» համայնքի ավագանու  որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը  ընդունելու  արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում, ուղղակի և ելքային արդյունքների ձեռքբերում՝  միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:      Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը:      Սոցիալ-մշակութային ոլորտներում կարևորվում են   անապահով ընտանիքներին, թոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանվածության և հաշմանդամների  համար լուծում պահանջող խնդիրները:
0 503

Քննարկվել է 29.03.2024 - 14.04.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հարկային հսկողություն իրականացնելիս հարկային մարմնին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային հսկողության ռիսկերի գնահատման նպատակով Ոստիկանության կողմից փոխանցված տեղեկություններն օգտագործելու հնարավորության տրամադրմամբ։
0 1041

Քննարկվել է 29.03.2024 - 14.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից  ամբողջությամբ ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք):     Օրենքով սահմանվել է Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, ինչպես նաև շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները և վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները: Հաջորդիվ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ): Ցանկի 3-րդ կետով սահմանվել է «Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը, որի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգման մարմին սահմանվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը:      Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել  մշակել «Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը, այդ թվում՝ տեղեկատվության տրամադրման ընթացակարգը, ժամկետը, եղանակը, նպատակը:     Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա իրականացնել պատշաճ վերահսկողություն:    
0 554

Քննարկվել է 28.03.2024 - 12.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ի N 1565-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի  Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության ընթացակարգը հաստատելու մասին № 1565-Ն որոշումը:
0 748

Քննարկվել է 28.03.2024 - 12.04.2024

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Վարչապետին կվերապահվի լիազորություն՝ հաստատելու Ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի արդյունքում օրենսդրական հիմքեր կստեղծվեն Ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար։
1 570