Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 21.03.2024 - 06.04.2024

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ, ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը, որի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել սույն կարգը: Այն վերաբերում է տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի  մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական  մարմիններին, տվյալ արտադրանքի  մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգին, դեպքերին, ժամկետներին և ծանուցման ձևին:    
0 502

Քննարկվել է 21.03.2024 - 05.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էկոնոմիկայի նախարարության  գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի ստեղծման,  պահպանման և տեղեկատվության տրամադրման  կարգ
0 458

Քննարկվել է 21.03.2024 - 07.04.2024

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշումների նախագծերի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով սահմանված մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման անհրաժեշտությամբ՝ առկա կարգավորումների լրամշակման և նոր կարգավորումների սահմանման միջոցով դրանց հստակեցման, կատարելագործման և բաժանորդների համար առավել ընկալելի դարձնելու, հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման և խնդիրների լուծման, ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման, վերակնքման, փոփոխման և դադարեցման ընթացակարգերը հստակեցնելու և գործընթացներն առավել դյուրին դարձնելու նպատակով: Մասնավորապես՝ կանոնների լրամշակման և պայմանագրի նոր օրինակելի ձևի մշակման արդյունքում իրականացվել են որոշակի կառուցվածքային փոփոխություններ, նոր կարգավորում է սահմանվել սահմանազատման կետերի մեկից ավելի լինելու դեպքի համար, հստակեցվել են բաժանորդի տարածք մատակարարի ներկայացուցչի մուտք գործելու, բաժանորդի համար հաշվառման քարտ բացելու, ծանուցումների և վեճերի լուծման, պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը, ֆորս մաժոր հասկացությունը, դիմող անձի և մատակարարի պարտականությունները, ներդրվել է հրապարակային պայմանագրերի կնքման մեխանիզմը, լրամշակվել են հոլոգրաֆիկ կնիքով առևտրային հաշվառքի սարքը կնքելու և վերակնքելու, բաժանորդին մատուցված ծառայության քանակները և դրանց դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկային փաստաթղթում և (կամ) վճարումը հավաստող փաստաթղթում ներառելու, դրանց վերաբերյալ բաժանորդին իրազեկելու, բաժանորդի կողմից դրանց վճարման, բաժանորդին տույժ վճարելու ընթացակարգերը, որոշակի խմբագրական և ճշգրտող բնույթի փոփոխություններ են կատարվել նաև սպասարկման որակի ցուցանիշների բաժնում, վերաշարադրվել է միացման պայմանագիրը, մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունները հստակեցվել են նաև մի շարք այլ խմբագրական բնույթի լրամշակումների միջոցով։
0 666

Քննարկվել է 20.03.2024 - 05.04.2024

«ՄԵԾԱՄՈՐԻ ՍԱՇԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Արմավիրի  մարզի Մեծամոր քաղաքում բնակվող   երեխաների ուսումնական գործընթացն անխափան և հարմարավետ կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է  2024-2025 ուսումնական տարվանից Մեծամորի Սաշա Գալստյանի անվան հ.2 ավագ  դպրոցը վերանվանել վարժարանի. թույլատրել իրականացնել 5-9-րդ դասարաններում սովորողների  ընդունելություն, ինչի արդյունքում Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցը կբեռնաթափվի, 5-9-րդ դասարաների սովորողների մի մասը կրթությունը կշարունակի վարժարանում։
0 435

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.03.2024 - 04.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցների համար նախատեսել լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր։
1 662

Քննարկվել է 20.03.2024 - 05.04.2024

- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր` տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառվող վնասի չափի` սահմանելով նախազգուշացում այն դեպքերում, երբ վերջինս ՀԴՄ կտրոնի վրա ճիշտ է տպագրել ապրանքի անվանումը և գինը:
2 857