Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
04.04.2024 19.04.2024
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների վերաբերյալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ցանկացած տեղեկատվություն փաստաբաններին՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար տրամադրել միայն համապատասխան մարմնի կամ գույքի սեփականատիրոջ կողմից գրավոր տրված համաձայնության հիման վրա: Միաժամանակ առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների ցանկը սահմանել Կառավարության որոշմամբ:
1 520
04.04.2024 26.04.2024
ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԹՏ-ների որոշումը և առանձնացումը հանդիսանում է BirdLife International միջազգային կազմակերպության նպատակային խնդիր, որին անդամակցում է նաև մեր երկիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնապահպանական ազգային քաղաքականությունը ձևավորվում է հիմք ընդունելով նաև այն միջազգային պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնում է համապատասխան միջազգային պայմանագրերին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև հաշվի առնելով թռչունների պահպանության միջազգային միության (BirdLife International) կողմից մշակված՝ ԿԹՏ-ների որոշման միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները տեղայնացնելու և ազգային օրենսդրական կարգավորումներում արտացոլելու հանգամանքը՝ մշակվել է սույն հրամանի նախագիծը:
0 526
04.04.2024 19.04.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ԹԻՎ 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում զենքի և ռազմամթերքի ոչնչացման կարգում կներառվի հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ոչնչացման կարգը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 641-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով կհատկացվի ուսումնական փամփուշտներ։
0 540
04.04.2024 20.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ Շուրջ 20-25 հայազգի օդաչուներ, որոնք արտերկրում սովորել և ստացել են քաղաքացիական օդաչուի որակավորում, ինչպես նաև ապրում և աշխատում են ՀՀ տարածքից դուրս: Նրանք ՀՀ-ից դուրս հայտնվել են ուսման նպատակով, քանի որ ՀՀ-ում բացակայում է օդաչուների պատրաստման համապատասխան բարձրագույն հաստատություններ: Ստանալով քաղաքացիական օդաչուի որակավորում՝ վերոգրյալ օդաչուները ստացել են աշխատանքի առաջարկներ և ներկայումս աշխատում են արտասահմանյան ավիաընկերություններում։ Որակավորված օդաչուի մասնագիտությունը ամբողջ աշխարհում ունի մշտական պահանջարկ և ունենալով համապատասխան կրթություն որակավորված օդաչուները գրեթե չունեն խնդիրներ աշխատանք գտնելու հարցում։ Վերոգրյալ հայազգի օդաչուները (որոնց մեջ կան օդանավի հրամանատարներ) շահագործում են հիմնականում Այրբաս և Բոինգ տեսակի օդանավեր։ Ներկայումս Հայաստանում առկա է միջազգային չվերթեր իրականացնող վեց գործող ավիաընկերություններ, որոնք շահագործում են նույն տեսակի օդանավերը և օդաչուական անձնակազմի պակասի պատճառով ստիպված են լինում վարձակալել օտարերկրյա օդաչուական անձնակազմ: Նախագծի ընդունումը կապահովի հայազգի օդաչուների վերադարձը հայրենիք, ինչպես նաև կկարգավորի հայկական ավիաընկերությունների օդաչուական անձնակազմերի պահանջարկի խնդիրները։ Պատք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված հայազգի օդաչուները ներկայումս աշխատում են բավականին հայտնի ավիաընկերություններում և դրա շնորհիվ ստացել են բարձր մակարդակի որակավորում։  Նախագծի ընդունմամբ կխթանվեն հայկական ավիացիայի բարձորակ մասնագետներով համալրման և ավիացիայի ոլորտի ընդհանուր զարգացման հարցերը։
16 1845
04.04.2024 19.04.2024
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտում սույն փոփոխությունը կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին երկու ուսումնական տարիներին 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողի կողմից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն ուսումնասիրած չլինելու դեպքում սովորողը կարող է ունենալ ուսումնական նյութի յուրացման և քննությունները պատշաճ հանձնելու դժվարություններ: Սույն նախագծով ակնկալվում է սովորողներին հնարավորություն տալ պատշաճ մասնակցություն ունենալ ավարտական և պետական ավարտական քննություններին:
0 501
04.04.2024 23.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի առևտրի օբյեկտներում  կաթնամթերքի վաճառքին ներկայացվող պահանջները։ Նշված կարգավորումը էական ֆինանսնական բեռ չի լինի տնտեսավարողների վրա, քանի որ ցանցային առևտրի և փոքր օբյեկտները ունեն բավարար քնակությամբ առանձնացված դարակաշարեր, տվյալ դեպքում պետք է կիրառվի միայն գունային տարանջատման պահանջը։
0 516

Քննարկվել է 03.04.2024 - 18.04.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով ներկայացվող փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը բխում է հանրակրթության բարեփոխումների շրջանակում հաստատության ուսուցչին ներկայացվող՝ մասնագիտական շարունակական կրթություն ստանալու պահանջների կիրառման անհրաժեշտությունից:  Կարգում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վերապատրաստմանը մոտեցման մեխանիզմների քաղաքականության արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել վերանայելու պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական կարիքի հիման վրա վերապատրաստում իրականացնելու մասին կարգավորումները:
1 519

Քննարկվել է 03.04.2024 - 18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող)  փոխադարձության սկզբունքի հիման վրա վարորդական վկայական ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու նպատակով՝ անհրաժեշտություն  է առաջացել որոշման 76-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող)   ազատելով վարորդական վկայական ստանալու համար պետական տուրքի անդորրագիր ներկայացնելու պահանջից:
0 498