Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
19.03.2024 04.04.2024
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում իրավաբանական  անձ-գործատուի տնօրենի պատասխանատվության վերաբերյալ կարգավորումները կվերանայվեն:           Ակնկալվում է նաև, որ ավելի գործուն մեխանիզմներ կստեղծվեն աշխատողներին վճարման ենթակա աշխատավարձերի և այլ գումարների վճարումը գործատուների կողմից ժամանակին կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ:
1 496
19.03.2024 08.04.2024
«Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը և դեպքերը, կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող շուկայահանված ոչ պարենային արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հետ կապված իրավահարաբերությունները։
0 466
19.03.2024 07.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ապահովել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի կիրառումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության  2023 թվականի ապրիլի 27-ի N 614-Ն որոշմամբ պայմանավորված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը։
0 406
19.03.2024 03.04.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Իրավական  ակտի անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ անհրաժեշտություն է առաջացել նոր հավելվածներով սահմանել Հայաստանի Հանրապետության  հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը և «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը:     Միաժամանակ նախագծով սահմանվել են նաև կառավարման նախկին մոդելով աշխատող ուսումնական հաստատությունների գնումների համակարգողի, տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնի նկարագրերը (վերջիններս սահմանված չէին): Արդյունքում թե՛ հին, թե՛ նոր մեխանիզմով աշխատող ուսումնական հաստատությունների բոլոր պաշտոնների նկարագրերը առկա կլինեն իրենց համապատասխան գործառույթներով: Իրավական ակտում տեղ գտած անհամապատասխանությունները կշտկվեն:
5 486
18.03.2024 02.04.2024
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներ ««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է հեղինակային իրավունքի բնագավառի հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունից։
0 428
18.03.2024 02.04.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ Նախագծի ընդունմամբ կհաստատվի հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:
0 657
18.03.2024 03.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԲՆՈՒԹԱԳԻՐ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ    «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով։ Գործող իրավական կարգավորումներում նախագծով ներկայացված դրույթները իրենց ոչ ամբղջական ամրագրումն ունեն ենթաօրենսդրական և ներքին ակտերի մակարդակում, իսկ ոլորտի արդիականացման հանձնառության շրջանակներում արդիական է դառնում դրանց օրենսդրորեն ամրագրման անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված դրույթների արդյունավետ կիրարկման նպատակով՝ համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել և ՀՀ վարչապետի 2021թ. հունիսի 1-ի որոշմամբ հաստատվել է ճանապարհային քարտեզը՝ բաղկացած 300-ից ավելի միջոցառումներից։ Դրանք, ի թիվս հասարակական կենսագործունեության տարբեր ոլորտների, վերաբերվում են նաև ենթակառուցվածքների ոլորտին և միտված են արդիականացման նոր շրջափուլ սկսել Եվրոպական միության նորմատիվային չափանիշներին մոտարկելու միջոցով։ Հայաստանի Հանրապետության նշված հանձնառությանը համապատասխան ձեռնարկված բարեփոխումների շրջանակում մշակվել է սույն օրենքի նախագծը, որը նախատեսում է մի շարք կարգավորումներ երկաթուղային տրանսպորտում աշխատանքների իրականացման, անձնակազմի պատրաստման, վերապատրաստման, որակավորման և ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների կազմակերպման բնագավառում։ Նախագծով առաջարկվում է երկաթուղային տրանսպորտին վերաբերող օրենսդրությունում ներառել նոր հասկացություններ, կանոնակարգել և նոր մակարդակի բարձրացնել մի կողմից ծառայություններից օգտվող անձանց, կազմակերպությունների և մյուս կողմից՝ երկաթուղու փոխհարաբերությունները, երկաթուղային տրանսպորտով միջազգային փոխադրման ծառայություններին ներկայացվող որակի չափորոշիչները, փոխադրման ընթացքում պատճառված վնասի և մահվան դեպքում պատասխանատվության հետ կապված հարաբերությունները։ Օրենքի նախագիծը նախատեսում է նաև դրույթներ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում գնացքների անվտանգ երթևեկության և ուղևորների սպասարկման կազմակերպմանն անմիջականորեն մասնակցող աշխատակիցներին ներկայացվող պահանջներին և նրանց որակավորման ընթացակարգերի վերաբերյալ։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ներդաշնակեցնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության երկաթուղու ոլորտի օրենսդրությունները:
0 351
18.03.2024 02.04.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 477-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 477–Լ որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների առնվազն 90 տոկոսը ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ինչը հնարավոր չէ ապահովել Քրեակատարողական ծառայողների խիստ ծանրաբեռնվածության պատճառով։ Առաջարկվող նախագծի ընդունմամբ կբարձրացվի քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների արդյունավետությունը և հնարավոր կլինի պատշաճ կերպով կազմակերպել և ապահովել մասնակցությունը կազմակերպվող դասընթացներին։
0 402
18.03.2024 02.04.2024
«ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ին, 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանների առարկայական ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը    Սույն նախագծով ներկայացված առարկայական ծրագրերը մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխան:  
0 382