Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.03.2024 - 19.03.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծերի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք)  շահառու հանդիսացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է:  
0 630

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.03.2024 - 19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2100-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգումն է, նշանակման գործընթացների էլ ավելի պարզեցումը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն  և 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում կերկարաձգվեն նշանակման ժամկետները, ավելի կպարզեցվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի նշանակման ընթացակարգերը:  
0 544

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.03.2024 - 19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Որոշման նախագծով առաջարկվող փոփոխության կատարումն ուղղված է կիրառական հարցերի շտկմանը։ Նախագծով, մասնավորապես հստակեցվել է արդեն իսկ համաձայնեցված գործարքի կնքումից հետո դրա կնքումը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի (այդ թվում՝ պայմանագրի, արձանագրության և այլն) պատճենը հանձնաժողով ներկայացնելու վերաբերյալ դրույթը։ Ամրագրվել է նաև, որ գործարքի կնքումը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի օտարալեզու լինելու պարագայում միաժամանակ հանձնաժողով է ներկայացվում դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:
0 626

Քննարկվել է 04.03.2024 - 19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հատատելու մասին» N 350 որոշումը:
0 470

Քննարկվել է 04.03.2024 - 20.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացուն զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար զինվորական կոմիսարիատ կանչելու ծանուցման ձևերը, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են գործող օրենքի նորմերին:
0 775

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.03.2024 - 20.03.2024

«Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասի (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու քաղաքաշինության զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:
4 2617

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.03.2024 - 16.03.2024

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 53 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանի ձեռքբերման հասանելիություն ապահովել շուրջ 1000 հանրային ծառայողի համար և սույն նախագծով կանոնակարգվում է ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվող գույքերի վաճառքի հետ կապված հարցերը:
0 1122

Քննարկվել է 01.03.2024 - 16.04.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շահառուներին մասնակի աջակցության ցուցաբերման հնարավորություն կտրամադրվի և վերջիններս կկարողանան փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու 2023 թվականին ներգրավված վարկերը։
0 1139

Քննարկվել է 01.03.2024 - 17.03.2024

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ  «Հանրակրթության մասին»  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները  պայմանավորված են հաստատության տնօրենի հավակնորդին տրվող հավաստագրի գործողության ժամկետի, դրանով պայմանավորված կարգավորումների հստակեցման, ինչպես նաև ուսուցչի մասնագիտական զարգացմանն ուղղված՝ հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացների արդյունքում կառավարության որոշումներով սահմանված դեպքերում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքերի տարանջատման, օրենքում որոշ հասկացություններ, լիազորող նորմերի ձևակերպումներ ու դրույթներ վերանայելու   անհրաժեշտությամբ: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան հստակեցնել ոլորտում առկա իրավահարաբերությունները, կարգավորել  տնօրենի հավաստագրի կասեցման դեպքերի հավասարաչափ  ազդեցության հնարավորությունը: Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու վարձատրության բարձրացմանն ուղղված՝ հերթական և կամավոր ատեստավորումների արդյունքում չատեստավորված մասնագետների հետ պայմանագրի լուծման մասով դրույթների հստակ տարանջատման արդյունքում այլևս այդ երկու  ատեստավորումները միաժամանակ չեն դիտարկվի, այլ առանձին կետերով կկարգավորվեն՝ կիրառողների և շահառուների համար հստակ և հասկանալի դարձնելով հնարավոր հետևանքների մասին դրույթները:     Ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման գնահատված կարիքը առարկայական գիտելիքի իմացությունը լինելու դեպքում ուսուցիչը նույն տարում պարդադիր մասնակցելու է պետական   բյուջեի միջոցներով կազմակերպվող համապատասխան բովանդակությամբ վերապատրաստման, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝  կամավոր ատեստավորմանը: Կսահմանվի ուսումնական հաստատություններում վարչատնտեսական կառավարման անցնելու մեկնարկային ժամկետ, որի արդյունքում տնօրենի թափուր տեղ առաջանալու պահից սկսած՝ նշանակված գործադիր մարմինների կամ ժամանակավոր պաշտոնակատարների համար հետագա անելիքները հստակ պլանավորելու և իրականացնելու հնարավորություն կընձեռվի: Հավաստագրի գործողության ժամկետը կհստակեցվի՝ նշանակված գործող տնօրենների համար դարձնելով այն անժամկետ նաև այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքում պայմանագրի ժամկետը երկարաձգվել է, իսկ նոր մրցույթին մասնակցող անձի համար առնվազն 5 տարի առաջ հավաստագրված լինելու մասին կարգավորում կսահմանվի:    Օրենքի լրամշակման արդյունքում hանրակրթության բովանդակության փոփոխությունները  հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել՝ հնարավորինս զերծ մնալով հակասություններից և անհամապատասխանություններից:
7 1073