Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.02.2024 - 05.03.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1546-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ     Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն, 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1546-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 1-ին կետի պահանջից։    Կառավարության որոշման նախագծով վերնշված որոշումները համապատասխանեցվում են Հայաստանի Հանրապետության անտառային օրենգրքի լիազորող նորմերին, իսկ Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշման մեջ կատարվում են նաև որոշ տեխնիկական բնույթի շտկումներ:  
0 723

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.02.2024 - 02.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1429-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Շրջակա միջավայրի նախարարության կողմից, իր իրավասության շրջանակներում տրամադրվող կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման պայմանագրերի կնքման և տրամադրման գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» (nature.e-gov.am)  համակարգի միջոցով։
1 825

Քննարկվել է 16.02.2024 - 03.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համառոտ բովանդակություն Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 18.12.2014թ.N1444-Ն որոշման մեջ։Նախագշի ընդունումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի գումարների հաշվարկմանմեխանիզմների հստակեցմամբ (այն համայնքների համար, որոնք չեն հանդիսանում «Գազպրոմ Արմենիա»ՓԲ ընկերության բաժանորդ), ինչպես նաև «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցությանմասին» ՀՀ օրենքի դրույթների տարածումը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտականբնակավայրի բնակիչների վրա:Նախագծով սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկըհամապատասխանեցվել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի N2 հավելվածում սահմանվածհամայնքներին և բնակավայրերին։
0 883

Քննարկվել է 16.02.2024 - 03.03.2024

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համառոտ բովանդակություն ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը նպատակաուղղված է՝ սպառողների կողմից «ՎեոլիաՋուր» ՓԲԸ-ին վճարվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններիսակագները մեղմելուն՝ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորման իրականացմամբ:«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնականպաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև՝ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքվածջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր և ՀՀ հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրվածNԼՋ 0001 լիցենզիայի համաձայն՝ յուրաքանչյուր տարի նախատեսվում է Ընկերության կողմից բաժանորդներին խմելուջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում՝ մանրածախ, սակագներիվերանայում (ճշգրտում):Հանձնաժողովը 29.11.2023թ. կայացած նիստում N 413-Ն որոշմամբ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-իկողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախծառայությունների մատուցման 2024 թվականի սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդներիհամար 2024 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ: ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրիմատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայություններից բաժանորդների(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշմանհամաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների (բաժանորդների)) համար։Արդյունքում, 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
0 857

Քննարկվել է 16.02.2024 - 03.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները՝ դրանք ճանաչելով որպես զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները:
0 2098

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 16.02.2024 - 02.03.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցկացնելու կարգը և պայմանները, դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը
2 1001

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.02.2024 - 04.03.2024

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագիծը նպատակ ունի հստակեցնելու, թե ում է վճարվելու Օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներում նախատեսված միանվագ դրամական օգնությունները, ստեղծել հիմքեր՝ սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների բացահայտման համար, հստակեցնել դիմումների ներկայացման պահանջները և Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու համար նախատեսել լիազորող նորմ։ Նախագծի ընդունման արդյունքում կվերանայվեն սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին միանվագ օգնության տրամադրման հիմնական դրույթները, իսկ առավել մանրամասն կարգավորումները (դիմումների ներկայացման ժամկետ, դիմումների ներկայացման եղանակ, այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկատվության ստացման կարգը և այլն) կկարգավորվեն Կառավարության որոշմամբ։
0 759

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.02.2024 - 15.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում  է  ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հստակեցնել և կանոնակարգել բնակավայրից դուրս գտնվող տարածքներում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող հատվածներում օբյեկտների կառուցապատման գործընթացը։
0 882