Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.02.2024 - 20.02.2024

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024-2026 թվականների ընթացքում  կատարման ենթակա  պետական նշանակության հիդրոօդերևութաբանական  աշխատանքների  ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ   
0 1317

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 05.02.2024 - 20.02.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) և ծառայողական պարտականությունները կատարելու արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում էկոպարեկային ծառայողի ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները։
1 842

Քննարկվել է 02.02.2024 - 17.02.2024

«ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1093-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1849-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի դատական էլեկտրոնային համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջև տվյալների փոխանցումը, դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջև էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության իրականացումը, դրանց ինտեգրումը, փոխգործելիությունը և անխափան աշխատանքը:
1 1441

Քննարկվել է 02.02.2024 - 17.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 106.4 կետի միջոցառման կատարման շրջանակում նախատեսվում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման ընթացակարգերը սահմանող իրավական ակտի նախագծի մշակում։ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում կատարվում են համապատասխան լրացումներ և փոփոխություններ, մասնավորապես՝ անհրաժեշտ է սահմանել  <<ստորերկրյա խոռոչներ>> հասկացությունը, ինչպես նաև դրանց կառավարման հասկացությունը։ Փոփոխությունների արդյունքում կսահմանվի լիազորող նորմ՝ Կառավարությանը կվերապահվի իրավասություն՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման կարգ սահմանելու համար։
2 1023

Քննարկվել է 02.02.2024 - 17.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Նախագծի ընդունմամբ մրցույթի մասնակիցները մրցույթի արդյունքներով կզբաղեցնեն Պրոբացիայի ծառայության պաշտոններ: Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը Ծառայության պաշտոնների համար սահմանված մասնագիտական պահանջների շրջանակի սահմանման միջոցով թափուր պաշտոնների համալրմանը նպաստելն է և բավարար մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող, կադրերի ներգրավման միջոցով կադրային համալրվածության խնդրի լուծումը։
0 841

Քննարկվել է 02.02.2024 - 17.02.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:
2 930

Քննարկվել է 02.02.2024 - 17.02.2024

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն 2023 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ:
2 1077

Քննարկվել է 02.02.2024 - 17.02.2024

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. ապրիլ ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
0 766