Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.03.2024 - 28.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-536-Ն օրենք (այսուհետ՝ Օրենք), որի 3-րդ հոդվածի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդ, որի նկատմամբ վերահսկողությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 244.7-րդ հոդվածի համաձայն՝ վերապահվել է տեսչական մարմնին։ Միաժամանակ 2023 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը հաստատելու և QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը սահմանելու մասին» N 451-Ն որոշումը: Հետևաբար հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման 1-ին կետով հաստատված N1, N3 և N31 հավելվածների ստուգաթերթերը խմբագրելու։
0 438

Քննարկվել է 12.03.2024 - 28.03.2024

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունումը պայմանավորված է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման վարչության կողմից փորձարկման գործառույթի իրականացման համար անհրաժեշտ նմուշների ապահովման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC), կաննաբիդիոլի  (CBD) և կաննաբինոլի ստանդարտ նմուշներ։ Ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում, որպեսզի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվեն առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի, քանի որ գործող օրենսդրության շրջանակներում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման ստորաբաժանման կողմից արտադրական կանեփում տետրահիդրոկաննաբինոլի (THC) քանակական որոշման փորձարկումների իրականացումը անհնար է:
0 412
12.03.2024 02.04.2024
«Բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատման մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Կենդանական աշխարհի օբյեկտների՝ բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման հետ կապված իրավահարաբերությունների ամբողջական կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հետ կապված հարաբերությունները, ինչի բացակայության հետևանքով հնարավոր է կենդանական աշխարհի օբյեկտների գերօգտագործում կամ ոչ ճիշտ օգտագործում։
0 301

Քննարկվել է 11.03.2024 - 26.03.2024

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի մայիսի 6-ի N 139-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի մայիսի 6-ի N 140-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների նախագծեր Հիմք ընդունելով 23.11.2023 թվականի ՀՀ կառավարության թիվ 2017-Ն որոշման 9-րդ կետով սահմանված կարգավորումը, այն է՝ թույլատվական փաստաթղթի տրամադրումը կամ այդ փաստաթղթի տրամադրման մերժումը պետական կառավարման լիազոր մարմնի կողմից իրականացվում է համապատասխան հայտը (ենթահայտը, դիմումը) գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել 2015 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի N 139-Ն և N 140-Ն հրամաններում։
0 430

Քննարկվել է 11.03.2024 - 26.03.2024

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշման նախագծի  ընդունումը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով  սահմանված դրույթով Հանձնաժողովին վերապահված՝   հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով Հանձնաժողովին ներկայացված դիմումների քննության արդյունավետության ապահովման անհրաժեշտությամբ:  
0 377

Քննարկվել է 11.03.2024 - 27.03.2024

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու գործընթացների կատարելագործմամբ:
0 462

Քննարկվել է 11.03.2024 - 26.03.2024

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ:  
11 396

Քննարկվել է 11.03.2024 - 26.03.2024

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է հստակեցնել համայնքի ավագանու անդամի անհամատեղելիության պահանջների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները։
11 601

Քննարկվել է 08.03.2024 - 23.03.2024

«ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ իրավական հիմք  կստեղծվի կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականություն և գործողությունների ծրագրի մշակման, կիբեռանվտանգության մարտահրավերների և ռիսկերի գույքագրման, դրանց դասակարգման, կիբեռմիջադեպերին արձագանքման համակարգված միջոցառումների և սկզբունքների սահմանման, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կիբեռանվտանգության ապահովման ուժեղացման, լրացուցիչ գործողությունների պլանի և համապատասխան սցենարների մշակման, դերերի և պատասխանատվության շրջանակի հստակեցման, կիբեռվարժանքների պլանավորման և իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրերի իրականացման համար։
0 872