Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.01.2024 - 09.02.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ   Ներկայում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանով սահմանվում է, որ 9-րդ դասարանում ուսուցումը նոր չափորոշչով կազմակերպող հաստատություններում սովորողը հանձնում է քննություն՝ բնագիտական առարկաներից՝ նախագծային աշխատանքի միջոցով, իսկ «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից՝ էսսե (գրավոր), քննության օրը, ԿԶՆԱԿ-ի կողմից նախապես մշակված թեմաների շրջանակում: Սակայն անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՞նչ ընթացակարգով է իրականացվելու նախագծային աշխատանքների ստուգումն ու գնահատումը: Ինչպես նաև հստակեցված չէ, թե ու՞մ կողմից են հաստատվելու էսսեների թեմաները: Սույն փոփոխությունը հնարավորություն կտա նախարարի հրամանով առավել հստակ սահմանել բնագիտական առարկաներից քննության անցկացման ընթացակարգը, ինչպես նաև սահմանել, թե ո՞վ և ի՞նչ ժամկետում է հաստատելու էսսեների թեմաները:
5 1961

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.01.2024 - 07.02.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի N1761-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Գործող իրավակարգավորումների համաձայն՝  հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ներկայացվում է մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը՝ համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի նախկինում գործող ձևակերպման: Հաշվի առնելով այն, որ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ տնտեսավարողները նշված հաշվետվությունը պետք է ներկայացնեն ոչ թե մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, այլ մինչև փետրվարի 1-ը, ծագել է իրավական անհրաժեշտություն՝ համապատասխանեցնելու ենթաօրենսդրական ակտով սահմանված ժամկետը օրենքով գործող ժամկետին:
0 926

Քննարկվել է 23.01.2024 - 07.02.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 173-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ Կանոնակարգը համապատասխանեցնելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2023 թվականի մայիսի 24-ին ըն­դուն­­ված` ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-182-Ն օրենքով ամրագրված իրա­վա­­կար­­գա­վորումներին:
0 904

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 22.01.2024 - 06.02.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի մշակումը բխում է թույլատվական փաստաթղթերի տրամադրման և դրանց ստացման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետների փոփոխման անհրաժեշտությունից։
0 911

Քննարկվել է 22.01.2024 - 06.02.2024

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման  ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը, նպաստել քաղաքաշինական արդի միջավայրի ձևավորմանը և զարգացմանը, շենքերի և շինությունների անվտանգ շահագործմանը:
2 726

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.01.2024 - 10.02.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի օտարման էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխում։
0 700

Քննարկվել է 22.01.2024 - 07.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն»  առարկան։  «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա  անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:
472 220149

Քննարկվել է 22.01.2024 - 06.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   Նախագծի մշակման նպատակը պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալը և աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելն է:  
0 715

Քննարկվել է 19.01.2024 - 04.02.2024

 «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների հայեցակարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կարևորելով կյանքի տարբեր փուլերում մարդուն անհրաժեշտ որակյալ կրթական ծառայությունների ամբողջական և բազմազան փաթեթի մատուցումը և հասանելիությունը՝ տարածքային խելամիտ և համաչափ զարգացում ու կյանքի որակի էական բարձրացում  ապահովելու նպատակով  հնարավոր կլինի աապահովել որակյալ մասնագիտացված կրթություն՝ համապատասխան ոլորտի տարբեր ուղղություններով։  Հայաստանի Հանրապետությունում արվեստի տարբեր  ուղղություններով և  սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով  մասնագիտացված ավագ դպրոցներ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը նախատեսում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝   արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում։        
7 1047