Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Arsen Karapetyan 30.05.2018 11:32:58 Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգն պետք է փոխվի ամբողջությամբ Չի ընդունվել: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 16-ի N 144-Ա որոշման համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն որոշման մեջ պետք է կատարվեն փոփոխություններ:
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.06.2018 20:12:43 «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ Ոլորտի երիտասարդ մասնագետների խրախուսման, փոքր ծավալի շինարարություն իրակականցնող (հիմնականում հանդիպում են գյուղական համայնքներում) կառուցապատողների բեռը թեթևացնելու, ինչպես նաև լիցենզավորման ընթացակարգի թափանցիկությունը ապահովելու նպատակով, և հաշվի առնելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջները առաջարկում ենք. 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ ապրիլի 7-ի N 510-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին բաժնի 7-րդ և 8-րդ կետերում ավելացնել նոր ենթակետեր համապատասխանաբար հետևյալ բովանդակություններով. ա) «Միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտներից որևէ մեկում կամ ոլորտներում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտում (ոլորտներում) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի lI կատեգորիայի ներդիր (ներդիրներ):» բ) «Միջին ռիսկայնության lI կատեգորիայի ներդիր ստանալ ցանկացող մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ և բակալավրի աստիճան ունեցող մասնագետի՝ 1 տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետի՝ վեց ամսվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:» 2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ ապրիլի 7-ի N 510-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 11-րդ կետում ավելացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «լիցենզավորող հանձնաժողովի անհատական կազմում ըդգրկվում են ոլորտում գործունեություն իրականցնող հասարակական կազմակերպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, որոնք փոխվում են տարին մեկ անգամ՝ ռոտացիոն կարգով»: 1. Չի ընդունվել: 2. Չի ընդունվել: Լիցենզավորումն (լիցենզիայի և կից ներդիրների տրամադրումը) իրականացվում է ոչ թե ըստ ռիսկայնության աստիճանի, այլ ըստ համապաասխան ոլորտի: Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի՝ հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Եվ դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք: Ամենևին կարիք չկա հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկել ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին: