Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի  դեկտեմբերի 21-ի ՀՕ-178-Ն   օրենքի

(այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վարչական իրավախախտում կատարած անձինք ազատվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին (բացառությամբ 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների), 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ`4-րդ,  4.1-ին, 4.2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ (բացառությամբ` 31-րդ և 32-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ (բացառությամբ 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ (բացառությամբ 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ  հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական  ակտով նախատեսված տուգանքի գումարի չվճարած մասը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:»:

Հոդված 2.  Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

  • Քննարկվել է

    23.05.2018 - 07.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 17298

Տպել

Առաջարկներ`

Հայկ Ղազարյան

06.06.2018

Նաև հնարավորություն ստեղծել այն բարեխիղճ քաղաքացիների համար, ովքեր նախկինում վճարված ակտերի համար վճարել են և սահմանել վեցամսյա ժամկետ դատական ատյանում վիճարկելու այդ որոշումները և դրանով իսկ հնարավորություն կստեղծվի նախկինում վճարված անհիմն ակտերը ճանաչել ոչ իրավաչափ և գումարները ետ ստանալ: Դա նաև խրախուսական տարբերակ կլինի այն բարեխիղճ քաղաքացիների համար, որոնք վճարել են անհիմն ակտերի համար և թող արդար դատարանը որոշի այդ հին ակտերը իրավաչափ են եղել թե ոչ: Եթե ոչ իրավաչափ են եղել, ապա վարչական մարմինը գումարը ետ պետք է վերադարձնի քաղաքացուն: Եվ այդ վերադարձման պարտականությունը պետք է դրվի Սեքյուրիթի դրիմ ՍՊԸ-ի վրա:

Արտակ Մարտիրոսյան

04.06.2018

Հարգելի համաքաղաքացիներ, համաներման ինստիտուտը աշխարհի գրեթե բոլոր երկրներում գործում է. և գործում է շատ ակտիվ: Այստեղ չի կարող խոսք գնալ կողմնապահության կամ օրենքի ազդման հավասարության մասին: (Եթե չեմ սխալվում առաջին անգամ կիրառվել է Աթենքում): Ինչևէ, նախագիծը ողջունելի է հասարակության լայն շերտերում և դա առավել քան բնական է, քանզի տարիներ շարունակ վարորդների 100%-ը ճանապարհային երթևեկության կանոնների այս կամ այն հոդվածով նախատեսված խախտման համար վճարել է որոշակի (բավականին մեծ) գումար: Շատ ցավալի է, բայց սա վկայում է այն մասին, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տարածքում չկա ԳԵԹ 1 (ՄԵԿ) վարորդ, ով կարողանում է վարել մեքենան կանոններով. Նույնիսկ ծիծաղելի է: Քնարկմանը մասնակցող անձանձ գրառումներում առավել հաճախ հանդիպում ենք նախագծին ԴԵՄ արտահայտվողների, որը անհասկանալի է` առավել ևս, երբ մատնացույց է արվում պարտաճանաչ վճարողների իրավունքները կամ նախագծի բարոյական կողմը: Նախագծի չընդունման պարագայում պարտաճանաչ վճարողի կյանքում սոցիալական կամ բարոյական որևէ փոփոխություն տեղի չի ունենում, իսկ ընդուման դեպքում այն ուղակիորեն դրական ազդեցություն է ունենում մեր հայրենակիցներից շատերի և բարոյահոգեբանական և ֆինանսական վիճակի բարելավման վրա: Խնդիր է, որ վարորդներից շատերն, իրենց նկատմամբ կիրառված տույժ տուգանքների մասին տեղեկացել են ինչ-որ ֆինանսական կազմակերպությունում կամ ինչ-որ բանկում գործարք կատարելու անհաջող փորձից հետո. Նույնիսկ ծիծաղելի է: Շատ են նաև դեպքերը, երբ քաղաքացու հաշվառման և փաստացի բնակության վայրերը չհամընկնելու դեպքում` չնայած որ վերջինս պատշաճ կերպով, նախապես` դիմումով, տեղեկացրած է եղել ՃՈ-ը, ստիպված է լինում վճարել նաև ԴԱՀԿ ծառայության դիմաց գանձվող վճարը: Անհասկանալի կերպով դատարանների կողմից ուղարկված նամակների 99%-ը հասնում են հասցեատերերին առանց որևէ խոչընդոտի. Նույնիսկ ծիծաղելի է: Համաձայնվենք` նման դեպքերը չափից շատ են: Չեմ բացառում նաև, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կշարունակեն չվճարել ապագայում: Եկեք հուսանք, որ մեր հասարակություննում նման մարդկանց թիվը շատ չէ և տարեց տարի ձգտելու է 0-ի: Շնորհակալ եմ ուշադրության համար:

Արամ Խաչատրյան

03.06.2018

Նախագիծը մշակողին առաջարկում եմ դիտարկել իրականացված վճարումներն ամբողջությամբ կամ մասսամբ (ասեննք վճարումների որոշ տոկոսը) կանխավճար դիտարկելու հնարավորությունը: Այսինքն, սույն իրավական ակտի ընդունումից հետո իրականացված խախտումների մասով հաշվարկվող տուգանքի գումարները հնարավոր կլինի հաշվանցել "համաներման ժամանակահատվածում" կայացված ակտերի մասով իրականացված վճարումների հաշվին:

Տեսնել ավելին