Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 ՀՀ օրենքը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  • Քննարկվել է

    21.05.2018 - 08.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Բնապահպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 958

Տպել

Առաջարկներ`

ME&A հայաստնայան մասնաճյուղ, ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր

04.06.2018

ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի փորձագիտական գնահատականը «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի իրականացման միջոցառումների փուլային ծրագրի նախագծի վերաբերյալ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի իրականացման միջոցառումների փուլային ծրագրի նախագիծը թարմացնում է 2006թ. նոյեմբերի 27-ին ընդունված «ՀՀ Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի իրականացման միջոցառումների փուլային ծրագիրը: Նախագծում պահպանվել է գործող փուլային ծրագրի միջոցառումների մեծ մասը (ըստ 2009թ. հունվարի 8-ին ընդունված ՀՀ կառավարության N 33-Ն որոշման պահանջի այն միջոցառումները, որոնք չեն իրականացվել կամ թերի են իրականցվել ծրագրի գործողության ընթացքում), և առաջարկվել են սահմանափակ թվով նոր միջոցառումներ: Գտնում ենք, որ ավելի շատ նոր միջոցառումներ են պետք ներառել այս փուլային ծրագրում, որոնք անհրաժեշտ են ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման արդի խնդիրները լուծելու համար: Դրանք են, օրինակ՝ ջրերի որակի բարելավումը, ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և պահպանումը հյուծումից և սպառումից, կառավարման, իրավակիրարկման արդի մեխանիզմների ներդրումը և այլն: Այս փուլային ծրագրի նախագծում ներառված չեն 2017թ. ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված միջոցառումները: Կարծում ենք, որ այս փուլային ծրագրում անհրաժեշտ է ներառել համաձայնագրով նախատեսված միջոցառումները՝ հաշվի առնելով միջոցառումների իրականացման սահմանված ժամկետները: Առաջարկվում է նաև ուսումնասիրել 2015թ. պատրաստված «Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման բարելավմանն ուղղված հիմնական իրավական խնդիրների վերհանում և օրենսդրական բարեփոխման առաջարկություններ» ԱՄՆ ՄԶԳ հաշվետվությունը: Նախագծում ներկայացված չեն առաջարկվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների իրականացման ժամկետները: Նախագծում ներկայացված մի շարք միջոցառումների իրականացման համար առաջարկված ժամանակը չափազանց երկար է: Ստորև ներկայացվում են ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլային թարմացված ծրագրի վերաբերյալ ԳԱՏՕ ծրագրի դիտարկումներն ու առաջարկությունները: Իրավական պահանջներ. • Առաջարկվում է հանել «Ակնկալվող արդյունքներ» սյունակում ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի իրավական և կարգավորող հիմքերը համաձայնեցնող գործող միավոր` որպես ջրային ոլորտի իրավական լծակների միջնորդ մեխանիզմ» մասը, քանի որ այդ մեխանիզմն ապահովող միավորի ստեղծման միջոցառում նախատեսված չէ: • Առաջարկվում է «Իրավական պահանջներ» մասի միջնաժամկետ միջոցառումը տանել կարճաժամկետ միջոցառումների սյունակ: Ինստիտուցիոնալ զարգացում. • Առաջարկվում է ջրավազանային կառավարման մարմինների զարգացման համար նախատեսված միջնաժամկետ միջոցառումը տեխափոխել կարճաժամկետ միջոցառումների սյունակ՝ վերջիններիս համապարփակ պլանավորման և կառավարման հմտությունների զարգացման հետ մեկտեղ, իսկ հաջորդ երկու փուլերում իրականացնել մարմինների լիազորությունների շարունակական ընդլայնում (բխում է ՀՀ օրենսդրության և ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից): • Առաջարկվում է վերանայել այս բաժնի 2-րդ միջոցառումն ամբոջությամբ: Արդյո՞ք ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմի կողմից ջրօգտագործման թույլտվությունների, ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում ջրակորուստների նորմատիների մշակման համար ինստիտուցիոնալ հիմքերը ներկայում բացակայում են: Արդյո՞ք ջրակորուստների նորմատիվների հաստատման գործընթացի մշակումը 5 տարի է պահանջում: Ջրային ռեսուրսների կառավարման կարիքներ. • Չնայած առաջին հիմնախնդիրը սահմանված է որպես մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի նոր ծրագրերի մշակում, նախատեսված միջոցառումներում բաց է մնացել ստորերկրյա ջրերի մոնիթորինգի մասը: Առաջարկվում է ավելացնել հստակ կարճաժամկետ և միջնաժամկետ միջոցառումներ՝ ելնելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության արդյունավետության բարձրացման պահանջից (օրինակ՝ Արարատյան դաշտում): • Առաջարկվում է նախատեսել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջների կատարման համար միջոցառումներ: • Որպես երկարաժամկետ միջոցառում նախատեսվում է վերանայել մակերևութային ջրային ռեսուրսների հիդրոլոգիական դիտակետերի տեղադիրքը: Առաջարկվում է վերանայել ոչ թե հիդրոլոգիական դիտակետերը, այլ ջրի որակի նմուշառման կետերը և դրանք համապատասխանեցնել հիդրոլոգիական դիտակետերին, քանի որ հիդրոլոգիական դիտակետերն ունեն երկար տարիների դիտված տվյալների շարքեր, որոնց հիման վրա են որոշվում հիդրոլոգիական բնութագրիչները: Հիդրոլոգիական դիտակետի տեղափոխման դեպքում այդ բնութագրիչները հնարավոր չի լինի որոշել: • Ակնկալվող արդյունքներում նախատեսվում է վերականգնել մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների (որակ և քանակ) հավաքագրման, վերամշակման, վերլուծության, ամփոփման և վարման ամբողջական համակարգը (համակարգերը), սակայն համապատասխան միջոցառումներ նախատեսված չեն, մասնավորապես՝ արդի մոտեցումներով մոնիթորինգի տվյալների վերլուծության, ջրային ռեսուրսների գնահատման ուղղությամբ: Առաջարկվում է ավելացնել համապատասխան միջոցառումներ: • Ջրօգտագործման իրավունքի ինստիտուտի կատարելագործման համար նախատեսված միջնաժամկետ միջոցառումն առաջարկվում է դարձնել կարճաժամկետ (այն հանդիսանում է ՋԹ առկա կանոնակարգերի կատարելագործում), իսկ վերջնաժամկետը՝ սահմանել որպես միջնաժամկետ: • Առաջարկվում է ջրային ռեսուրսների պետական կադաստրի ինստիտուտի կատարելագործման համար նախատեսված միջոցառումները վերանայել հետևյալ կերպ, հաշվի առնելով օրենսդրության պահանջները (այդ թվում՝ ՀՀ կառավարության 2017թ. փետրվարի 2-ին ընդունված N 68 որոշում) և ԳԱՏՕ ծրագրի աջակցությամբ կատարվող աշխատանքները. o կարճաժամկետ՝ առկա ջրային ռեսուրսների պետական կադաստրի տեղեկատվական համակարգի, այդ թվում՝ երկրատեղեկատվական, թարմացում: Շահագրգիռ գերատեսչությունների և ջրային ռեսուրսների պետական կադաստրի տեղեկատվական բազաների միջև տվյալների տրամադրման առցանց համակարգի ներդրում՝ արդի մեխանիզմների կիրառությամբ: o միջնաժամկետ՝ ջրային ռեսուրսների պետական կադաստրի տեղեկատվական համակարգի ապակենտրոնացում ջրավազանային կառավարման տարածքների մակարդակով. o երկարաժամկետ՝ ջրային ռեսուրսների պետական կադաստրի տեղեկատվական համակարգի շարունակական թարմացում: • Առաջարկվում է ջրային ոլորտի կառավարման գործընթացում հասարակության իրազեկման բարելավման երկարաժամկետ միջոցառումը տեղափոխել կարճաժամկետ միջոցառումների սյունակ: • Առաջարկվում է հաջորդ հիմնախնդիրը շարադրել որպես Ջրավազանային կառավարման պլանների մշակում և իրականացում, և տալ համապատասխան միջոցառումներ այդ պլանների իրականացումն ապահովելու համար: Ակնկալվող արդյունքը վերանայելու կարիք ունի, քանի որ նախագծում նշվածն այս հիմնախնդրի լուծումից ակնկալվող արդյունք չի կարող համարվել: • Առաջարկվում է ջրային ռեսուրսների և ջրային պաշարի բաղադրիչների գնահատման համար նախատեսված միջնաժամկետ միջոցառումը տանել կարճաժամկետ միջոցառումերի սյունակ՝ հաշվի առնելով Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման արդիականությունը (ՀՀ վարչապետի 2017թ. մայիսի 6-ի N413-Ն որոշում, և այլն), ԳԱՏՕ ծրագրի աջակցությամբ իրականացվող աշխատանքները: • Առաջարկվում է ջրային ռեսուրսների և ջրային պաշարի բաղադրիչների գնահատման համար նախատեսված երկարաժամկետ միջոցառումն տանել միջնաժամկետ միջոցառումների սյունակ, քանի որ խորքային հոսքը ստացվում է ջրային հաշվեկշռի տեղումների, գումարային գոլորշացման, հոսքի և գետային հոսքի հաշվարկի արդյունքում: Առաջին հերթին պետք է հաշվարկել ջրային հաշվեկշռի տարրերը և հետո նոր ստանալ խորքային հոսքը: • Առաջարկվում է ջրի որակի ապահովման նորմերի սահմանման և իրականացման միջոցառումները սահմանել հետևյալ կերպ. կարճաժամկետ՝ 11-րդ միջոցառման հետ մեկտեղ ներառել առաջարկված ոռոգման ջրի որակի նորմերի մշակումն ու հաստատումը, իսկ որպես միջնաժամկետ և երկարաժամկետ՝ սահմանված ջրի որակի ապահովման նորմերի շարունակական իրականցումը: • Առաջարկվում է յուրաքանչյուր գետավազանի համար ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանման և պահպանման համար նախատեսված միջնաժամկետ միջոցառումը տանել կարճաժամկետ միջոցառումների սյունակ, իսկ հաջորդ երկու փուլերում ապահովել ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մոնիթորինգն ու, ըստ անհրաժեշտության, դրանց վերանայումը: • Առաջարկվում է ջրերի որակի կառավարման միջոցառումներում նաև ներառել ֆինանսական (օրինակ՝ ֆինանսական երաշխիքներ և այլն) և տնտեսական արդի մեխանիզմների մշակումն ու իրականացումը: • Առաջարկվում է ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում արդի տեխնոլոգիաների ներդրում մասում նախատեսված միջնաժամկետ միջոցառումը տեղափոխել կարճաժամկետ միջոցառումների սյունակ, այդտեղ նաև ներառել ոռոգման արդի (ջրախնայող և էներգաարդյունավետ) տեխնոլոգիաների ներդրումը, ձկնաբուծարաններից հեռացվող ջրերը ոռոգման և այլ նպատակներով օգտագործելու ծրագրի (ծրագրերի) մշակումը, իսկ հաջորդող փուլերում ապահովել դրանց իրականացումը: Այս բաժնում է անհրաժեշտ տալ ջրային համակարգերում ջրակորուստների կրճատումն ապահովող միջոցառումները: ԳԱՏՕ ծրագրի անձնակազմ 19 փետրվարի, 2018թ. Սույն փորձագիտական գնահատականը պատրաստվել է ի պատասխան ս.թ. փետրվարի 5-ին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենին ուղարկված ՀՀ բնապահպանության նախարարության առաջին տեղակալի N: 2/01.2/20017/ գրության:

Տեսնել ավելին