Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշում

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«_____» ___________ 2018 թվականի N _______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը հաստատելու մասին» N 2168-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  • հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ և 4.2-րդ կետերով՝

«4.1. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված՝  ծառերը, ներառյալ փայտանյութը, եթե գտնվում են՝ 

  • անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքում, ապա Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ են հանձնվում այդ տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը,
  • անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքից դուրս, ապա Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ են հանձնվում մոտակա անտառտնտեսության կամ  բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը:

4.2. Համապատասխան վարչական վարույթը կամ քրեական գործն ավարտվելուց հետո առգրավված ապօրինի ձեռք բերված  ծառերը, ներառյալ փայտանյութն, օրենսդրությամբ սահմանված կարգով իրացվում է այն կազմակերպության կողմից, որին դրանք  ի պահ էին  հանձնվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:»,

  • հավելվածի 5-րդ կետի՝

ա. 1-ին պարբերության «սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծառերը, ներառյալ փայտանյութը և» բառերը հանել,

բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

«Մինչև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից աճուրդային կարգով օգտակար հանածոների իրացումը՝  օգտակար հանածոները համապատասխան արձանագրությամբ պահվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման տարածքում կամ դրան փոխարինող շինությունում:»,

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթները տարածվում են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կազմակերպություններին ի պահ հանձնված առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերի, ներառյալ փայտանյութի վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.04.2018 - 03.05.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7894

Տպել