Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 .... ................. 2018 թվականի N ......-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

    1) կարգի 61-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «1.1)» ենթակետով.

«1.1) Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման ու պահպանման աշխատանքների գնման դեպքում հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարա­րություն այն մասին, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը (կամ պայմանագրերը) գնահատվում է (կամ գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակներում կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի յոթանասուն տոկոսից, իսկ առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի երեսունհինգ տոկոսից.»

2) կարգի 61-րդ կետի 3-րդ ենթակետում «գնումների բազային միավորի հնգապատիկը» բառերը փոխարինել «գնումների բազային միավորի հնգապատիկը, բացառությամբ շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների,» բառերով.

3) կարգի 62-րդ կետի 3-րդ ենթակետում «գնումների բազային միավորի հնգապատիկը» բառերը փոխարինել «գնումների բազային միավորի հնգապատիկը, բացառությամբ շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների,» բառերով.

4) կարգի 63-րդ կետի 2-րդ ենթակետում «գնումների բազային միավորի հնգապատիկը» բառերը փոխարինել «գնումների բազային միավորի հնգապատիկը, բացառությամբ շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների,» բառերով.

5) կարգի 64-րդ կետի 3-րդ ենթակետում «գնումների բազային միավորի հնգապատիկը» բառերը փոխարինել «գնումների բազային միավորի հնգապատիկը, բացառությամբ շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    07.03.2018 - 23.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 547

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

23.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ մայիսի 4-ի N526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 20% և 50%-ները փոխարինել 35% և 70%-ներով: Նախագծի «հիմնավորում» բաժնում նշված փոփոխության որպես հիմնավորում ներկայացվում է միայն «շինարարական ծրագրերի գնման ժամանակ առաջանում են որոշակի խնդիրներ» արտահայտությունը: Իսկ 35 և 70 տոկոսների ընտրության վերաբերյալ ընդհանրապես ոչ մի հիմնավորում չի ներկայացվել: Առաջարկում ենք. 1.Նախագիծը հանել շրջանառությունից մինչև կներկայացվի՝ ա) նախագծում նշված 20% և 50%-ների փոխարինման անհրաժեշտության հստակ հիմնավորումները՝ բացահայտված կոնկրետ խնդիրները, դրանց ծավալները, հաճախականությունը և դրանց բացասական հետևանքները: բ) 35% և 70%-ների ընտրության սկզբունքները, գ) մրցույթում առավել կոշտ քաղաքականության իրականացման արդյունքում, ոլորտի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների զարգացման վրա բացասական հետևանքների գնահատականը, դ) խոշոր խաղացողների գերակա դիրքի ամրապնդման պայմաններում կոռուպցիոն ռիսկերը, ե) մինչ ՀՀ կառավարության նշված որոշման փոփոխությունների ուժի մեջ մտնելը համապատասխանաբար 20% և 50%-ների շեմը հաղթահարած կազմակերպություն-ների վերաբերյալ հնարավոր բացառությունները

Տեսնել ավելին