Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը (այսուհետ՝ Կարգ), որի գործնական կիրառման ժամանակ պարզվել է, որ շինարարական ծրագրերի գնման ժամանակ առաջանում են որոշակի խնդիրներ: Նշված խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կարգում կատարել փոփոխություններ և լրացում:

  • Քննարկվել է

    07.03.2018 - 23.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 582

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

23.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ մայիսի 4-ի N526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 20% և 50%-ները փոխարինել 35% և 70%-ներով: Նախագծի «հիմնավորում» բաժնում նշված փոփոխության որպես հիմնավորում ներկայացվում է միայն «շինարարական ծրագրերի գնման ժամանակ առաջանում են որոշակի խնդիրներ» արտահայտությունը: Իսկ 35 և 70 տոկոսների ընտրության վերաբերյալ ընդհանրապես ոչ մի հիմնավորում չի ներկայացվել: Առաջարկում ենք. 1.Նախագիծը հանել շրջանառությունից մինչև կներկայացվի՝ ա) նախագծում նշված 20% և 50%-ների փոխարինման անհրաժեշտության հստակ հիմնավորումները՝ բացահայտված կոնկրետ խնդիրները, դրանց ծավալները, հաճախականությունը և դրանց բացասական հետևանքները: բ) 35% և 70%-ների ընտրության սկզբունքները, գ) մրցույթում առավել կոշտ քաղաքականության իրականացման արդյունքում, ոլորտի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների զարգացման վրա բացասական հետևանքների գնահատականը, դ) խոշոր խաղացողների գերակա դիրքի ամրապնդման պայմաններում կոռուպցիոն ռիսկերը, ե) մինչ ՀՀ կառավարության նշված որոշման փոփոխությունների ուժի մեջ մտնելը համապատասխանաբար 20% և 50%-ների շեմը հաղթահարած կազմակերպություն-ների վերաբերյալ հնարավոր բացառությունները

Տեսնել ավելին