Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  նպատակն է սահմանամերձ համայնքներում բժշկական կադրային ներուժի ապահովումը և խնամքի կարիք ունեցող հիվանդների բժշկական օգնության ճիշտ կազմակերպումը: Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 1-ում և 2-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` արտահիվանդանոցային և հիվանդանոցային պալիատիվ ծառայությունների ներդրում: Հիվանդանոցային վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքի և ինտենսիվ բուժման պալատի տեխնիկական հագեցվածության և մասնագիտական որակավորման համապատասխանեցում` առաջին մակարդակի վերակենդանացման բաժանմունքի մասով: Շուրջօրյա  հերթապահությունների հստակեցում:

 

  • Քննարկվել է

    06.03.2018 - 21.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8557

Տպել